Jump to content

Շուշանը հովտում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշանը հովտում
ֆր.՝ Le Lys dans la vallée
ՀեղինակՕնորե դը Բալզակ
Տեսակգրական ստեղծագործություն
Մասն էScenes from Country Life?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Madame de Mortsauf?
Ստեղծման տարեթիվ1835
ՇարքՄարդկային կատակերգություն
ՆախորդLe Curé de village?
ՀաջորդՇագրենի կաշին
ՆկարազարդողÉdouard Toudouze?
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչEdmond Werdet?
Հրատարակման տարեթիվ1836
 Le Lys dans la vallée Վիքիպահեստում

«Շուշանը հովտում» (ֆր.՝ Le Lys dans la vallée), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը, որը թողարկվել է 1836 թվականին «Մարդկային կատակերգություն» ժողովածուի «Գյուղական կյանքի տեսարանները» շարքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է երիտասարդ և անփորձ արիստոկրատ Ֆելիքս դե Վանդենեսի և ամուսնացած կոմսուհի Բլանշ (Անրիետա) դը Մորսոֆի միջև եղած սիրո մասին։ Կոմսուհին դժբախտ կին է բազմաթիվ պատճառներով՝ հիմնականում հարուստ, հիվանդ կալվածատիրոջ հետ ամուսնության պատճառով, ով  պաշտոնաթող զինվորական էր և քայքայել էր առողջությունը ֆրանսիական բանակի արտասահմանյան արշավներում և տառապում էր զայրույթի հարձակումներից։ Գլխավոր հերոսների միջև բազմամյա, խորը զգացմունքներով լի հարաբերությունները հիմնվում են պլատոնական սիրո վրա։ Անրիետա դը Մորսոֆի հասարակության մեջ փոխվելով՝ մի քանի ամիս շարունակ Լուարի հովտում գտնվող կոմսուհու գեղատեսիլ կալվածքը՝ Քլոշգուրդ այցելելով,  Ֆելիքսը մեկնում է Փարիզ՝ պետական ծառայություն մատուցելու թագավորի տանը։ Փարիզում Ֆելիքսը սիրավեպ է սկսում անգլիացի Լեդի Դեդլիի հետ, ով պատանուն տալիս է այն, ինչը չէր կարող տալ Անրիետան։ Տեղեկանալով կոմսուհու ձգձգվող դեպրեսիայի մասին՝ Ֆելիքսը մեկնում է Քլոշգուրդ, որտեղ իր ժամանումից հետո կոմսուհին ուժասպառությունից մահանում է[1]։

Վեպի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս դը Վանդենեսի պատմության հիմքում ընկած են Բալզակի և Լաուրա դը Բեռնիի սեփական հարաբերությունները, որոնք նման են տիկին դը Մորսոֆի արտաքինի և բնավորության նկարագրին, ինչպես նաև հերոսուհու կենսագրության բազմաթիվ դետալներին, այդ թվում՝ հիվանդություններին։ Իր հերթին, երիտասարդ արիստոկրատը շատ նման է գրողին այն ժամանակաշրջանում, երբ նա դեռ երիտասարդ էր, անփորձ և առաջին քայլերն էր կատարում Փարիզում, այդ թվում՝ Դը Վանդենեսի դժվարին մանկությունը շատ բանով հիշեցնում է հենց Բալզակի մանկությունը[2]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ֆրանսիական հեռուստատեսությամբ թողարկվում է ռեժիսոր Մարսել Կրևենի համանուն ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. TV5MONDE. Bibliothèque Numérique TV5MONDE - Le Lys dans la vallée (ֆրանսերեն).{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Les personnages (ֆրանսերեն). 2014 թ․ հունվարի 30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանը հովտում (վեպ)» հոդվածին։