Շիրվինդտի ծխամորճի հուշարձան
Շիրվինդտի ծխամորճի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճի հուշարձան (ռուս.՝ Памятник трубке Александра Ширвиндта), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։
Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[1]։
Դերասան, Մոսկվայի երգիծանքի թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճի հուշարձանը բացվել է երրորդ փառատոնի օրերին՝ 2006 թվականի օգոստոսին։ Արարողությունը տեղի է ունեցել բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ[2][3]։
Ալեքսանդր Շիրվինդտը ներկա է եղել իր ծխամորճի հուշարձանի բացմանը։ Ըստ նրա՝ «իր ծխամորճն ավելի հայտնի է, քան ինքը»։ Դերասանի ավտոմեքենայի մեջ, ամառանոցում կան բազմաթիվ ծխամորճներ, և նա չգիտի, թե քանիսն ունի[3]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից և պատկերում է թատերական վարագույր ու դիմակ, որի տակից երևում են Ալեքսանդր Շիրվինդտի շրթունքները ծխամորճով։ Այդ ամենը տեղադրված է «Շիրվինդտ» գրությամբ գրքի վրա, որն էլ ամրացված է գրանիտե պատվանդանին։ Հուշարձանի քաշը մոտ 80 կգ է[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հումորի ծառուղի (Յալթա)
- Ժվանեցկու պորտֆելի հուշարձան
- Արկանովի բաճկոնակի հուշարձան
- Կոբզոնի խոսափողի հուշարձան
- Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան
- Հարմոն և կիթառ (քանդակ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
- ↑ «В Ялте откроют памятник трубке Ширвиндта».(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 «Александр Ширвиндт: «Моя трубка больше знаменита, чем я»».