Շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆր.՝ Fédération Internationale des Échecs, FIDE, հայերեն՝ ՖԻԴԵ) - միջազգային մարզական կազմակերպություն, որը զբաղվում է շախմատի զարգացմամբ։ Հիմնադրվել է 1924-ին Փարիզում։ Պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը, անգլերենը, գերմաներենը, իսպաներենը, իսկ 1947-ից՝ նաև ռուսերենը։ Նստավայրը որոշվում է նախագահի բնակավայրի հիման վրա[3]։