Նուպար (գրադարան)
Երկիր | Ֆրանսիա[1] |
---|---|
Տեսակ | ազատ հասանելիության հրատարակություն, institution?, գրադարան և archive building? |
Հիմնվել է | 1928 |
Տեղադրություն | Փարիզի 16-րդ շրջան |
Հասցե | 11 square Alboni, 75016 Paris, France |
Այլ տվյալներ | |
Կայք | bnulibrary.org(ֆր.)(անգլ.) |
Նուպար գրադարան (ֆր.՝ Bibliothèque Nubar), հայկական սփյուռքի մշակութային և գիտական հաստատություն, որը 1928 թվականին Փարիզում հիմնադրել է Պողոս Նուբար Փաշան և որը պատկանում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (AGBU): 2012 թվականից ի վեր տնօրենն է պատմաբան Բորիս Աճեմյանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուպար գրադարանը հիմնադրվել է 1928 թվականին Պողոս Նուբար Փաշայի[2] նախաձեռնությամբ, Ձևավորման արվեստ կոչվող մի շինությունում, որը կառուցվել է 1922 թվականին մի խումբ հայ նախաձեռնողների կողմից և նախագծվել է ճարտարապետ Լևոն Նալֆիյանի կողմից [3]: Գրադարանի տնօրինումը 1928-ից 1951 թվականներին վստահվել է Փարիզում[2] Հայկական ազգային պատվիրակության քարտուղար Արամ Անտոնյանին։ Սկզբում գրադարանը կոչվում է «Փարիզի հայկական ազգային գրադարան», հետո 1930[3] թվականին Պողոս Նուբարի մահից հետո այն վերանվանվել է «Նուբար գրադարան»։
Իր հիմնադիրների համար գրադարանը պետք է ծառայի համախմբման, զրույցի և հայկական ցեղասպանության ժամանակ մեծ մասամբ ոչնչացված Օսմանյան հայերի թողած ժառանգության ուսումնասիրման վայր, ապահովի հայկական սփյուռքի[2] հարատևությունն ու ծաղկումը։ Արամ Անտոնյանն այն նկարագրում է որպես «Հայկական և արևելյան ուսումնասիրությունների օջախ, որը բաց է ոչ միայն հայ ազգի բազմաթիվ ընկերների և ֆրանսիացի և հայ գիտնականների համար, ովքեր հետաքրքրված են այդ ուսումնասիրություններով», այլ նաև որպես «հանդիպման վայր հայ և այլ մտավորականների համար, ովքեր, կարդալուց բացի, զբաղվում են հայ ազգի ամենահրատապ կարիքներով ու հայկական կյանքին հետաքրքրող հարցերով»։ [4].
Տնօրենի իր մանդատի ներքո, Արամ Անտոնյանը պարտավորվում է հավաքագրել բազմաթիվ ստեղծագործությունների, ձեռագրեր, պարբերականներ և արխիվներ, ինչպես նաև լուսանկարներ և բացիկներ հավաքագրումը [4]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չնայած հայերի խուսափողականությանը, նացիստական իշխանությունները խլում են գրադարանին պատկանող աշխատությունները և դրանք տեղափոխում են Բեռլին, հայերի մշակութային ժառանգությունն ու «արիական ցեղի»[5] հետ նրանց կապն ուսումնասիրրելու նպատակով։
Այսօր Նուպար գրադարանը շարունակում է հարստացնել իր հավաքածուները՝ ձեռք բերելով հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով արդի աշխատություններ որոնք հետագայում արտոնություն են տալիս ժամանակակից պատմությանը , արվեստի պատմությանը և արևմտահայ գրականությանը[6]: Գրադարանը նաև նվիրատվություններ է ստանում ընտանեկան բնույթի փաստաթղթերից (տոհմածառեր, անձնական հուշեր և այլ գրավոր վկայություններ, լուսանկարներ և այլն),գրողի ձեռագրեր կամ նաև անձնական նամակագրություններ[6]: Ավելին՝ գրադարանը հավաքագրում է համալսարանական թեզերն ու դիպլոմային աշխատանքները, որոնք հետաքրքրվում են հայկական թեմատիկայով[7]:
2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նուպար գրադարանը Իլ դը Ֆրանսի տարածաշրջանային խորհրդի[8] կողմից ստանում է «Տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող ժառանգություն» պիտակը։ Հուշատախտակի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 24-ին Վալերի Պեկրեսի կողմից Ֆրանսիայի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Նադյա Գորձունյանի, Հասմիկ Թոլմաջյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի[9] ներկայությամբ։ Այս պիտակը գրադարանին թույլ է տալիս Տարածաշրջանային խորհրդից ֆինանսավորում ստանալ՝ իր հավաքածուների թվայնացման նատակով[9]։
2021 թվականի մարտի 22-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, գրադարանը լինում է Դրանսի քաղաքի կողքին, France Télévisions-ը , Toute l'Histoire-ը , Նորություններ Հայաստանից ամսագիրը, Թեբրոցասեր դպրոցը , Հայաստանի ազգային արխիվները և Ֆրանսիայի հայկական թանգարանը , Շոայի հուշահամալիրի[10] «Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը» ցուցահանդեսի գործընկեր։
Միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանի միջոցները ներառում են[2]։
- 43,000 տպագիր գործեր, ներառյալ բազմաթիվ հրատարակություններ Կոստանդնուպոլսից 19-րդ դարից և 20-րդ դարի սկզբից, ինչպես նաև բազմաթիվ գործեր, որոնք տպագրվել են Վենետիկում 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը։
- 800,000 արխիվային փաստաթուղթ, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի արխիվների մի մասը, ցեղասպանության արխիվային ֆոնդը (Անդոնյան ֆոնդ), ՀԲԸՄարխիվները և Հայոց ազգային պատվիրակության արխիվները։ Կան նաև հայ փախստականների Նանսենի գրասենյակի [անհասկանալի] արխիվները, Զարեհ բեյ Նուբար հիմնադրամը (փաստաթղթեր՝ կապված Եգիպտոսում Նուբար Նուբարյանի գործողությունների հետ), գրողների (օրինակ՝ Նիչան Բեչիկտաչլյանի կամ Զարեհ Որբունիի) կամ արևելագետ գիտնականների և հայագետների նամակագրությունները, ինչպես նաև նամակագրություն հենց Նուբար գրադարանից 1928-ից մինչև 1980-ական [6] թվականները։
- Պարբերականների 1400 ժողովածու, ներառյալ օսմանյան հայկական մամուլի մեծ մասը։
- 10,000 օրիգինալ լուսանկարչական տպագրություն, ներառյալ ՀԲԸՄ-ի լուսանկարչական հավաքածուն որբերի, փախստականների և դպրոցների մասին, որոնք հիմնադրվել են Մերձավոր Արևելքում և Սփյուռքում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
- 19-20-րդ դարերի մի քանի հարյուր ձեռագրեր։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուպար գրադարանը հրատարակում է[11] .
- 1995-2009 թվականներին Ժամանակակից Հայոց պատմության մասին ամսագիրը[12],
- 2004-2012 թվականներին Ժամանակակից հարցերին վերաբերվող ամսագիրը[13],
- 2013-ից սկսած Ժամանակակից հայագիտական հանդեսը[14] ·[15]:
Տնօրենների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1928-1951 - Արամ Անտոնյան[3]
- 1952-1970 - Արմենակ Սալմասլյան
- 1970-1986 - Արտաշես Քարդաշյան
- 1986-2012 - Ռեյմոնդ Գևորգյան
- 2012-ից - Բորիս Աճեմյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «La Bibliothèque Nubar : Portrait d'une institution patrimoniale et scientifique en diaspora». bnulibrary.org (ֆրանսերեն).(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 Boris Adjemian, 2019, էջ 175
- ↑ 4,0 4,1 Boris Adjemian, 2019, էջ 176
- ↑ Krikor Beledian (2001). CNRS Éditions (ed.). Cinquante ans de littérature arménienne en France (ֆրանսերեն). էջ 309. ISBN 978-2-271-05929-1.
{{cite book}}
: Unknown parameter|pages totales=
ignored (օգնություն); Unknown parameter|sous-titre=
ignored (օգնություն) - ↑ 6,0 6,1 6,2 Boris Adjemian, 2019, էջ 179
- ↑ Boris Adjemian, 2019, էջ 180
- ↑ «9 nouveaux sites reçoivent le label Patrimoine d'intérêt régional». patrimoines.iledefrance.fr (ֆրանսերեն). 23-11-2020.
- ↑ 9,0 9,1 «La Bibliothèque Nubar de l'UGAB France, reconnue « Patrimoine d'Intérêt Régional », débute sa numérisation grâce au soutien de la Région Ile-de-France». france.agbuchapters.org (ֆրանսերեն). 23-06-2021.(չաշխատող հղում)
- ↑ «Le Génocide des Arméniens de l'Empire ottoman du 22 mars au 11 juillet 2021». expo-genocide-des-armeniens.memorialdelashoah.org (ֆրանսերեն).
- ↑ «Publications». bnulibrary.org (ֆրանսերեն).
- ↑ «Revue d'histoire arménienne contemporaine». catalogue.bnf.fr (ֆրանսերեն).
- ↑ «Revue arménienne des questions contemporaines». catalogue.bnf.fr (ֆրանսերեն).
- ↑ «Études arméniennes contemporaines». catalogue.bnf.fr (ֆրանսերեն).
- ↑ «Presentation». journals.openedition.org (fr+en).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)