Jump to content

Նուպար Ակիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուպար Ակիշյան
Ծնվել էապրիլի 15, 1934(1934-04-15)[1]
ԾննդավայրԿիլիկիա, Թուրքիա
Վախճանվել էհունվարի 19, 1994(1994-01-19)[1] (59 տարեկան)
Վախճանի վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունարձակագիր և հրապարակախոս
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան (1960) և Բոստոնի համալսարան (1965)
Նուպար Ակիշյան Վիքիդարանում

Նուպար Ակիշյան (ապրիլի 15, 1934(1934-04-15)[1], Կիլիկիա, Թուրքիա - հունվարի 19, 1994(1994-01-19)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սփյուռքահայ գրող, արձակագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուպար Ակիշյանը ծնվել է Կիլիկիայի Գըրըգխան գյուղում։ Սովորել է Հալեպի Մեսրոպյան նախակրթարանում և Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1957 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1960 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, 1965 թվականին՝ Բոստոնի համալսարանը։ Մասնագիտացել է բնագիտության բնագավառում։

1978 թվականից աշխատակցել է «Պայքար», «Զարթոնք», «Արև», «Նոր օր» պարբերականներին։ Ստեղծագործությունները նվիրված են սփյուռքահայ կյանքին, հայապահպանությանը։ Հանդես է եկել նաև Շահան Շահե կեղծանունով[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել

  • «Հոսանքն ի վար» (1976 թ.)
  • «Անարգուած մարդիկ» (1978 թ.)
  • «Օտար անցորդը» (1986 թ.) պատմվածքների ժողովածուները
  • «Գաղթականները» (1983 թ.) վեպը

Հեղինակ է նաև «Շահան Շահնուր» (1982 թ.), «Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան» (1984 թ.) մենագրությունների[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի մրցանակ, 1983 թ.
  • «Վարդգես և Ռիտա Պալյան» մրցանակ, 1987 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոսանքն ի վար (պատմվածքների ժողովածու), 1976 թ.
  • Անարգուած մարդիկ (պատմվածքների ժողովածու), 1978 թ.
  • Շահան Շահնուր (մենագրություն), 1982 թ.
  • Գաղթականները (վեպ), 1983 թ.
  • Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան (մենագրություն), 1984 թ.
  • Օտար անցորդը (պատմվածքների ժողովածու), 1986 թ.
  • Մարդը հողին վրա, Ե., 1987 թ.
  • Հողի և հացի մարդիկ (վեպ), Լոս Անջելես, 1990 թ.
  • Երբ դաշտերը կը մեռնին (պատմվածքներ), Լոս Անջելես, 1998 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Նուպար Ակիշյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.