Jump to content

Նորգեղ (Բալուի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նորգեղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներՆորգյուղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն300 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Նորգեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում է Արածանի գետի հովտում, Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գյուղը կոչվել է Հայգեղ և գտնվել է գյուղից 5 կմ հեռու։ Նորգեղը հիմնահատակ ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 30-50 տուն` 300 բնակչով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորգեղն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 25

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]