Jump to content

Նոյ Սենթինեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյ Սենթինեո
Ծնվել էմայիսի 9, 1996(1996-05-09) (28 տարեկան) կամ 1996[1]
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունAgoura High School? և Boca Raton Community High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունիտալական ծագումով ամերիկացի
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Նոյ Սենթինեո (անգլ.՝ Noah Gregory Centineo, մայիսի 9, 1996(1996-05-09) կամ 1996[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ֆոսթերներ» (2015—2018) հեռուստասերիալի վերջին երեք սոզոնների Հիսուս Ֆոսթերայի դերով։ Նաև խաղացել է «Ինչպես ստեղծել կատարյալ ընկեր» (2014) ֆիլմում, որտեղ մարմնավորել է Ջեյդնի դերը, «Սեռռա Բենջենս - անհաջողություն» (2018) և «Բոլոր տղաներին, որոնց նախկինում սիրել եմ» (2018) ռոմանտիկ կատակերգություններում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթինեոն ծնվել է ԱՄՆՖլորիդա նահանգի Մայամի քաղաքում` Քելլի Ջանելի և պրոդյուսեր Գրիորի Վինսենթ Սենթինեոյի ընտանիքում[7][8]։ Նոյը հայտնել է, որ արմատներով մասամբ իտալացի, հոլլանդացի և մի փոքր էր ամերիկացի է[9]։ Նա մեծացել է Ֆլորիդայի Բոյնթոն Բիչ քաղաքում։ Սկզբնական շրանում սովորել է BAK արվեստի միջնակարգ դպրոցում, իսկ 9-րդ և 10-րդ դասարաններորում՝ Boca Raton դպրոցում, որտեղ ֆուտոլ էր խաղում։

2012 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին գլխավոր դերով հանդես է եկել Ոսկե Ռետրիվեռներ ընտանեկան ֆիլմում, որտեղ խաղացել է Ջոշ Փիթերսի դերը։ Հետագայում փոքր դերեր է ունեցել Դիսնեյի «Օսթին և Էլլի» և «Պարային տենդ» հեռոստասերիալներում։ 2014 թվականին Սենթինեոն մարմնավորել է Ջեյդն Ստարկին, «Ինչպես ստեղծել կատարյալ ընկեր» ֆիլմում[10]։ Նույն տարում ստացել է բենի դերը Դիսնեյի «Growing Up and Down» հեռուստասերիալում, որը արդյունքում փակվեց պիլոտի թողարկումից հետո[11]։ 2015 թվականին, փոխարիենլով Ջեք Թի Օսթինին, ստանում է Հիսուս Ադամսի դերը «Ֆոսթերներ» ֆիլմում[12][13]։ Այս դերով նա առաջադրվել է Teen Choice Awards մրցանակաբաշխության «Choice Summer TV Star: Male» անվանակարգում[14]։

2017 թվականին Նոյը ընդգրկվել է Նշվածները ֆիլմի դերասական անձնակազմում՝ մարմնավորելով Հոուկի դերը[15]։ Նույն տարում նա նկարահանվել է Կամիլա Քաբելոյի «Havana» երգի տեսահոլովակում[16]։

2018 թվականին նկարահանվել է Netflix ընկերություն երկու յուրահատուկ ֆիլմերում․ նա խաղացել է Փիթթերի դերը «Բոլոր տղաներին, որոնց նախկինում սիրել եմ» և Ջեյմիի դերը «Սեռռա Բենջենս - անհաջողություն» հեռուստասերիալներում[17][18]։ 2019 թվականին ընտրվել է Բրուկս Ռետտիգանի դերի համար «Կատարյալ ժամադրություն» ֆիլմում[19]։ Նույնպես ստացել է գլխավոր դեր առաջիկա «Չառլիի հրեշտակները» ֆիլմում[20]։

2019 թվականի մարտի 20-ին հայտնի է դարձել, որ Նոյը բանակցություններ է վարում «Տիեզերքի տիրակալները» ֆիլմում Հի Մենի դերը խաղալու համար[21]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր և հեռուստասերիալներ
Տարի Անվանում Բնագիր անվանում Դեր Նշումներ
2009 Ոսկե ռետրիվերներ The Gold Retrievers Ջոշ Փիթերս
2011 Turkles Դեյվիդ
2011-2012 Օսթին Էլլի Austin & Ally Դալլաս 3 Էպիզոդ
2013 Մարվին Մարվին Marvin Marvin Լեյն Հոթմեն Էպիզոդ։ «Double Date»
2013 Պարային Տենդ Shake It Up Մոնրո էպիզոդ։ «Psych It Up»
2013 Այրնսայդ Ironside տղա էպիզոդ։ «Minor Infractions»
2014 Growing Up and Down են Իսթման пилот
2014 Ջեսսի Jessie Ռիկ Լարկին էպիզոդ։ «Hoedown Showdown»
2014 Օ, այ սա հայր է See Dad Run Կարսոն էպիզոդ։ «See Dad Watch Janie Run Away»
2014 Հեռուստավար Newsreaders Ջոշ էպիզոդ։ «F- Dancing, Are You Decent?»
2014 Ինչպես ստեղծել կատարյալ ընկեր How to Build a Better Boy Ջեյդն Ստարկ հեռուստաֆիլմ
2015-2018 Ֆոսթերներ The Fosters Հիսուս Ադամս Ֆոսթեր
2017-2018 Նշվածները T@gged Հոուկ Կարտեր 20 էպիզոդ
2017 SPF-18 Ջոի Սանդրես[22]
2017 Անդարելի Can’t Take It Back Ջեյք Ռոբերտս
2018 Բոլոր տղաներին, որոնց նախկինում սիրել եմ To All the Boys I’ve Loved Before Փիթեր Կավինսկի
2018 Սեռռա Բենջենս - անհաջողություն Sierra Burgess Is a Loser Ջեյմի
2018 Swiped Լենս Բլենկ
2019 Դուրեկան չարչարանքներ Good Trouble Հիսուս Ադամս Ֆոսթեր 2 էպիզոդ[23]
2019 Կատարյալ Ժամադրություն The Perfect Date Բրուկս Ռետտիգեն
2019 Չարլիի հրեշտակները Charlie’s Angels Լենգսթոն
2019 Իմ օրագիրը Wo de ri ji
2020 Բոլոր տղաներին, որոնց նախկինում սիրել եմ 2 To All the Boys I’ve Loved Before 2 Փիթթեր Կավինսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. http://www.mtv.com/news/3128239/noah-centineo-lana-condor-best-kiss/
  3. https://www.etonline.com/noah-centineo-thanks-lana-condor-for-her-lips-while-accepting-best-kiss-at-mtv-movie-tv-awards
  4. https://www.etonline.com/mtv-movie-tv-awards-2019-the-complete-winners-list-127154
  5. https://www.looper.com/155824/future-he-man-noah-centineo-wins-breakthrough-performance-at-2019-mtv-movie-tv-awards/
  6. Noah (2015T12:57). «Thank you everyone for all the birthday wishes! 1-9» (անգլերեն). @noahcent. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  7. AMID AMIDI (2014 թ․ մայիսի 16). «'Legends of Oz' Producer Greg Centineo Knows Why The Film Flopped» (ամերիկյան անգլերեն). Cartoon Brew. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  8. The Wrap. «How A Failed 'Wizard of Oz' Remake Became A $100 Million Investor Nightmare». Business Insider. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  9. GQ (2018 թ․ հոկտեմբերի 1). «Noah Centineo Goes Undercover on Twitter, Instagram, and YouTube | GQ». Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  10. Philiana Ng (2013 թ․ հուլիսի 31). «'A.N.T. Farm,' 'Lab Rats' Stars to Topline Disney Channel TV Movie» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  11. The Deadline Team, The Deadline Team (2014 թ․ հունիսի 4). «Disney Channel Orders Comedy Pilot 'Growing Up And Down'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  12. Elizabeth Wagmeister (2015 թ․ հունիսի 22). «'The Fosters' Recasts Jake T. Austin's Role» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  13. Denise Petski (2015 թ․ հունիսի 22). «Molly Bernard Upped To Regular On 'Younger'; Noah Centineo Joins 'The Fosters'» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  14. Victoria Berggren (6/20/2017). «Choice Action Movie Actress - Teen Choice Awards: 'Pretty Little Liars,' Selena Gomez, 'Beauty and the Beast' Among Top Nominees» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  15. Natalie Jarvey (9/13/2016). «Verizon's Go90 Renews 'T@gged' for a Second Season (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  16. Sara M Moniuszko (Oct. 24, 2017). «Camila Cabello transforms into a sexy telenovela star in hilarious 'Havana' music video» (անգլերեն). USA TODAY. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  17. Natalie Jarvey (7/21/2017). «John Corbett, Lana Condor Join 'To All the Boys I've Loved Before' Film (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  18. Amanda N'Duka (2017 թ․ փետրվարի 1). «Miya Cech Joins Fox's 'The Darkest Minds'; Noah Centineo Cast In 'Sierra Burgess Is A Loser'» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  19. Amanda N'Duka (2018 թ․ մարտի 27). «Camila Mendes, Laura Marano, Noah Centineo & Matt Walsh Star In 'The Stand-In' From Awesomeness Films» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  20. Justin Kroll (2018 թ․ հոկտեմբերի 2). «Noah Centineo Joins 'Charlie's Angels' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  21. Justin Kroll (2019 թ․ մարտի 20). «Noah Centineo to Play He-Man in 'Masters of the Universe' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  22. Nate Freeman (2017 թ․ օգոստոսի 28). «Alex Israel's Feature-Length Film 'SPF-18'—a Teen Surfing Drama Set During a Summer in Malibu—Will Be Released on iTunes in September» (անգլերեն). ARTnews. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  23. Samantha Highfill (2018 թ․ օգոստոսի 21). «'To All the Boys I've Loved Before' star Noah Centineo returning for 'The Fosters' spin-off» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոյ Սենթինեո» հոդվածին։