Նիկ Անտոսկա
Նիկ Անտոսկա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 23, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | վիպասան, սցենարիստ, հեռուստառեժիսոր և գործադիր պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 4528537 |
Նիկ Անտոսկա (անգլ.՝ Nick Antosca, հունվարի 23, 1983[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, գրող, պրոդյուսեր և կինոռեժիսոր։ Գրել է «Կրակներ» (2006), «Կեսգիշերային խնջույք» (2009) և «Ընկերուհուհի» (2013) վեպերը։ «Զրոյական ալիք» սարսափ հեռուստասերիալի ստեղծողն ու ռեժիսորն է (2016-2018)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոսկան ծնվել է Նոր Օռլեանում` Լուիզիանա նահանգում, իսկ այժմ բնակվում է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգում։ 2005 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոսկան գրել է գրական ամսագրերում, թերթերում և կայքերում, այդ թվում՝ «The New York Sun», «n+1», «The Paris Review», «Nerve», «Hustler», «Film Threat», «The Barcelona Review», «Exotic Gothic» և «The Daily Beast»[3]։
Նրա առաջին վեպը՝ «Կրակներ»–ը (Fires), թողարկվել է 2006 թվականին։ Երկրորդ գրական աշխատանքը՝ «Կեսգիշերային խնջույք»–ը (Midnight Picnic), պետք է հրատարակվեր Impetus Press–ում, բայց ոչ մեծ հրատարակությունը ֆինանսական ճնշման ներքո 2008 թվականի աշնանը փակվել է։ Word Riot Press-ը միջամտել է ավելի ուշ, և վեպը պաշտոնապես հրատարակվել է 2009 թվականին։ Ավելի ուշ գրել է «Ամպամած» (The Obese) և «Դահճի ծիսակատարությունը» (The Hangman’s Ritual) նովելները։ Անտոսկան նաև գրել է «Ընկերուհու խաղը» (The Girlfriend Game) պատմվածքների ժողովածուն, որը հրապարակվել է 2013 թվականին։
Որպես հեռուստատեսային սցենարիստ՝ նա Syfy-ի համար ստեղծել է «Զրոյական ալիք» սարսափ հեռուստասերիալը։ Նա նաև «Հանիբալ» սարսափ սերիալի 13 դրվագների համապրոդյուսերն էր[4]։ Մինչ այդ, նա գրել է MTV–ի «Գայլը» գերբնական դրամատիկական սերիալի[5], ABC–ի «Վրջին հույսը» ռազմական դրամատիկական սերիալի և NBC–ի «Հավատա» ֆանտաստիկ–արկածային սերիալի սցենարները։
Անտոսկան սցենարների ոլորտում մի քանի տարի աշխատել է վիպասան Նեդ Վիզինիի հետ, որը մահացել է 2013 թվականին[6]։
2015 թվականի մարտին նա նշվել է որպես «Ուրբաթ, 13-րդ» ֆիլմի սցենարիստ[7]։ Սակայն, երբ նոր ռեժիսոր է ընտրվել, Անտոսկայի սցենարը հետաձգվել է, իսկ սևագրությունը գրելու համար վարձվել է նոր սցենարիստ։ 2017 թվականի սկզբին նախագիծն ամբողջությամբ փակվել է։
2019 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ Անտոսկան կօգնի Դոն Մանչինին թողարկել «Չակի» սերիալը Syfy հեռուստաալիքով[8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատանի գայլը» (2012)
- «Վերջին հույսը» (2012)
- «Հավատա» (2014)
- «Խաղացողը» (2015)
- «Հանիբալ» (2015)
- «Զրոյական ալիք» (2016—2018)
- «Ակտ» (2019)
- «Չակի» (2020)
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ուրվականների անտառը» (2016)
- «Եղջերուի եղջյուր» (2020)
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fires, роман (Impetus Press, 2006; переиздание в 2011 году Civil Coping Mechanisms).
- Midnight Picnic, роман (Word Riot Press, 2009).
- The Obese, роман (Lazy Fascist Press, 2012).
- The Hangman’s Ritual, роман (Civil Coping Mechanisms, 2013).
- The Girlfriend Game, сборник коротких рассказов (Word Riot Press, 2013).
- The Quiet Boy (Guernicamag.com, 2019)[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ ‘Channel Zero’ Creator Nick Antosca on How a Creepypasta Became a Syfy Series
- ↑ NICK ANTOSCA in The Daily Beast
- ↑ ‘Friday the 13th’ Nabs «Hannibal» Writer!
- ↑ TALKING CANNIBALISM, WEREWOLVES, AND HALLUCINOGENIC MOSS WITH NICK ANTOSCA
- ↑ Screenwriter Nick Antosca on Getting In and Getting Out
- ↑ Friday the 13th Scores Hannibal Writer Nick Antosca
- ↑ Создатель «Нулевого канала» поможет запустить сериал «Детские игры» на Syfy!
- ↑ The Quiet Boy
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի վիպասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով