1894 թվականին Նիկոլայ Կրոպոտովը ավարտել է Սեդլեցկի գիմնազիան։ 1899-1902 թվականներին ուսանողական հուզումներին մասնակցելու համար ձերբակալվել և կալանավորվել է բանտում։ Այնուհետև աշխատել է Օրեխովո-Զուևոյի ֆաբրիկայում որպես վիճակագիր, ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժմանը, որի համար նորից է ենթարկվել կալանքի։ 1905 թվականին մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ 1909 թվականին Կրոպոտովը ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ռուսաց լեզու, լատիներեն ու պատմություն է դատսվանգել Մոսկվայի նահանգում, իսկ 1913 թվականից՝ Մոսկվայում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո պայքար էր մղել մենշևիկների և էսէռների համաձայնողական գծի դեմ, ելույթներ է ունեցել մեծաթիվ միտինգներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կրոպոտովը Մոսկվայի խորհուրդի պատգամավոր էր, մաքսատան կոմիսար, Մոսկվայի կուսակցական դպրոցների ուսուցիչ[1]։