Նիկոլայ Աֆոնին
Նիկոլայ Աֆոնին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1936 |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2008 (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Աֆոնին (ռուս.՝ Николай Николаевич Афонин, հոկտեմբերի 4, 1936 - դեկտեմբերի 26, 2008, Մոսկվա, Ռուսաստան), Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի ռեկտոր (1995-2007 թվական), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1982 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Մոսխորհրդի թատրոնի դերասան, Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի ռեկտոր։
Եղել է Վ. Պաշեննայայի, Ի. Իլյինսկու և Վ. Ցիգանկովի աշակերտը։
Նիկոլայ Աֆոնինն ուսումնարանը ավարտելուց հետո 1961 թվականին Յուրի Զավադսկու կողմից հրավիրվել է Մոսխորհրդի անվան թատրոն։
Աֆոնինն այդ բեմում աշխատել է 25 տարի։
Նաև, լինելով Մոսխորհդի թատրոնի առաջատար դերասան, նա 1968 թվականից ստեղծագործական աշխատանքը համատեղել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում մանկավարժական գործունեության հետ։
Թաղվել է 2008 թվականի դեկտեմբերի 30-ին, Ակսինինյան գերեզմանատանը (Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ)։
Դիպլոմային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Աֆոնին թողարկել է դիպլոմային ներկայացումներ կամ մասնակցել է նրանց բեմադրմանը.
- «Փոթորիկ» (Վ. Բիլ-Բելոցերկովսկի)
- «Արիստոկրատները» (Ն. Պոգոդին)
- «Արշավանքը» (Լ. Լեոնով)
- «Միջադեպը» (Ն. Բաէր)
- «Վանյուշայի երեխաները» (Ս. Նայդենով)
- «Կոնվեյի ընտանիքը և ժամանակը» (Դ. Պրիստլ)
- «Փիլիսոփայության դոկտորը» (Բ. Նուշիչ)
- «Իմ պատկերը» (Ա. Արբուզով)
- «Ապրում են Պրյասլինները» (Ֆ. Աբրամով)
- «Ակամա բժիշկը» (Ժան Մոլիեր)
- «Անցած ամառը Չուլիմսկում» (Ա. Վամպիլով)
- «Ինչպես հաճախ ընկերների շրջապատում» (Ի. Լանգելան)
- «Կառլը և Աննան» (Լ. Ֆրանկ)
- «Վոյցեկը» (Գ. Բյունխեր)
- «Ծննդան տոները սենյոր Կուպպելոյի տանը» (Է. դե Ֆիլիպո)
- «Զոյկայի բնակարանը» (Մ. Բուլգակով)
- «Ջրի բաժակ» (Է. Սկրիբ)
- «Իմ ընտանիքը կամ Ամուսնացած հարսը» (Ա. Գրիբոեդով, Ա. Շախովսկի)
- «Երեք քույրեր» (Ա. Չեխով)
- «Խումհար` ուրիշի տոնին» (Ա. Օստրովսկի)
- «Խառնաշփոթ» (ըստ Դոստոևսկու «Դեռահասը» վեպի)
- «Ռոմանտիկները» (Է. Ռոստանդ)
- «Մի կոպեկ չկար, և հանկարծ` երեք կոպեկանոց» (Ա. Օստրովսկի)
- «Սիրո մասին» ըստ Ա. Չեխովի պատմվածքների. Ներկայացումը ներառվել է Զելենոգրադի «Վեդոգոն» երիտասարդական թատրոնի երգացանկում։
- «Երկար ոտքերով սուտը» (Է. դե Ֆիլիպո)
- «Համբուրիր ինձ, Քեթ» ( Կ. Փորթեր)
- «Գայլեր և ոչխարներ» (Ա. Օստրովսկի)
- «Եկամտաբեր պաշտոն» (Ա. Օստրովսկի)
- «Իմ բոլոր որդիները» (Ա. Միլլեր)
- «Բելուգինի ամուսնությունը» )Ա. Օստրովսկի, Ն. Սոլովյով)
- «Բեռնարդա Ալբայի տունը» (Ֆ. Լորկա)
- «Կարտոֆիլ` բոլոր ուտեստներին» (Ա. Ուէսկեր)
- «Ուշադրություն, պոլտերգայստ» (Վ. Աֆոնին)
- «Փորձում ենք Շեքսպիր» (Վ. Աֆոնին)
- «Հեռացողը մնաց տանը» (Լ. դե Վեգա)
- «Թափառումի տարիներ» (Ա. Աբրուզով)
Հայտնի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անատոլի Բելի
- Պյոտոր Կրասիլով
- Եկատերինա Կլիմովա
- Վլադիսլավ Մալենկո
- Տատյանա Արնտգոլց
- Օլգա Արնտգոլց
- Ալեքսանդր Լոյե
- Պոլինա Մաքսիմովա
- Արտյոմ Տկաչենկո
- Նատալյա Վոևոդինա
- Գլեբ Մատվեյչուկ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է Պատվո շքանշանով (2002 թվական)[1]։
- Պատվոգրեր.
- «ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ» (1982 թվական),
- «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» (1997 թվական),
- Սախայի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (Յակուտիա) (2002 թվական),
- Չուվաշիայի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2002 թվական),
- Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2005 թվական)։
- Պատվոգրեր.
- Տաջիկստանի Հանրապետություն (1991 թվական),
- Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի (1997 թվական)։
- Միխայիլ Տվերսկուսուրբ խաչ պատվո շքանշան (2004 թվական)։