Ուշադրություն. հոդվածի տեքստային մասը բավարար ծավալ չունի։ Եթե յոթ օրվա ընթացքում բովանդակությունը չավելացվի և չգերազանցի նվազագույն ծավալը, ապա հոդվածը կջնջվի։ Հոդվածը պիտակողին՝Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Կարճ էջ|Նիկեփորոս I}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում։
Նիկեփորոս I (հուն․՝ Νικηφόρος, 760, Պիսիդիա, Թուրքիա - հուլիսի 26, 811, Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա), Բյուզանդիայի կայսր 802-ից։ Գահակալման սկզբին ճնշել է Անատոլիկոն բանակաթեմի հայազգի զորավար Վարդանի խռովությունը։ Ֆինանսները կարգավորելու նպատակով ավելացրել է հարկերը՝ հարկատու դարձնելով նաև հոգևոր հիմնարկները։ Ձգտել է ստեղծել սեփականատեր գյուղացիների ուժեղ դաս, ուժեղացրել է բանակը։ Ճնշել է Պելոպոնեսում հաստատված սլավոնների ապստամբությունը, կայսրության սլավոնացած շրջանները հունացնելու նպատակով Փոքր Ասիայի հույներին բռնագաղթեցրել է արևմուտք, հիմնականում՝ Թրակիա։ Անհաջողություն է կրել արաբների (806-ին կնքել է անշահավետ հաշտություն) և բուլղարների (809–811) դեմ պայքարում։ Սպանվել է ճակատամարտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 294)։