Jump to content

Նիլ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլ Թեյլոր
անգլ.՝ Neil John Taylor
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նիլ Ջոն Թեյլոր
Ազգությունը ուելսցի
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1989(1989-02-07)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Ուելս Սենտ Ասաֆ
Հասակ 175
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սուոնսի Սիթի
Համար 3
Պատանեկան կարիերա
1998-2005 Անգլիա Մանչեսթեր Սիթի
2005-2007 Անգլիա Ռեկսեմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Անգլիա Ռեկսեմ 75 (3)
2010-ներկա Անգլիա Սուոնսի Սիթի 149 (0)
Ազգային հավաքական
2010-ներկա Ուելս Ուելս 28 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 1, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 5, 2016

Նիլ Թեյլոր (անգլ.՝ Neil John Taylor, փետրվարի 7, 1989(1989-02-07)[1], St Asaph, St Asaph, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս «Սուոնսի Սիթի» ֆուտբոլային ակումբի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլ Թեյլորը իր ֆուտբոլային կարիերան սկսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Նա թիմում հանդես է եկել մինչև 15 տարեկան հասակը[2]։

2005 թվականին նա տեղափոխվել է «Ռեկսեմ»[3]։ Անգլիական ակումբի հետ Թեյլորը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 2007 թվականի հուլիսին[4]։ 2007/08 մրցաշրջանում նա իր նորամուտն է նշել անգլիական թիմի կազմում, իսկ իր առաջին մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 27 հանդիպման[5]։ 2008 թվականի մարտին Նիլ Թեյլորը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2010 թվականը[6]։

2009/10 մրցաշրջանից հետո Թեյլորը դարձավ ազատ գործակալ։ Նա ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Սուոնսի Սիթիի» հետ։ Նոր թիմի կազմում Նիլ Թեյլորը իր նորամուտը նշել է «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։

2011 թվականի ամռանը «Նյուքասլ Յունայթեդը» Թեյլորի համար առաջարկել է 1 միլիոն եվրո, սակայն անգլիական ակումբը մերժել է այդ առաջարկը[7]։ Դրանից հետո Նիլ Թեյլորը երկարաձգել է իր գործող պայմանագիրը։ Իր առաջին մրցաշրջանում Նիլը մասնակցել է 36 հանդիպման, իսկ նրա թիմը առաջնությունում գրավել է 11-րդ տեղը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում Նիլ Թեյլորը մասնակցել է 2012 թվականի օլիմպիական խաղերին[8]։ Հավաքականի կազմում նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հուլիսի 20-ին՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում։

Ուելս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի ազգային հավաքականի կազմում Թեյլորը իր բդեյւոտը նշել է 2010 թվականի մայիսի 23-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում։ 2011 թվականի մայիսին Նիլ Թեյլորը Ուելսի հավաքականի կազմում մասնակցել է Ազգերի գավաթի խաղարկության երկու հանդիպման[9]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեկսեմ 2007/08 Երկրորդ լիգա 26 0 0 0 1 0 0 0 27 0
2008/09 Կոնֆերենս լիգա 26 2 2 0 6< 0 34 2
2009/10 Կոնֆերենս լիգա 23 1 2 0 1 0 26 1
Արդյունք 75 3 4 0 1 0 7 0 87 3
Սուոնսի Սիթի 2010/11 Չեմպիոնշիփ 29 0 0 0 2 0 1 0 32 0
2011/12 Պրեմիեր լիգա 36 0 1 0 1 0 38 0
2012/13 Պրեմիեր լիգա 6 0 0 0 0 0 6 0
2013/14 Պրեմիեր լիգա 10 0 3 0 1 0 6 0 20 0
2014/15 Պրեմիեր լիգա 34 0 0 0 2 0 36 0
2015/16 Պրեմիեր լիգա 24 0 0 0 0 0 24 0
Արդյունք 139 0 4 0 6 0 6 0 1 0 156 0
Կարիերայի արդյունք 214 3 8 0 7 0 6 0 8 0 243 3

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ուելս 2010 1 0
2011 7 0
2012 2 0
2013 4 0
2014 6 0
2015 6 0
2016 7 1
Արդյունք 33 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Ամսաթիվ Վայր Գավաթ Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1 հունիսի 20, 2016 Մունիկիպալ մարզադաշտ, Թուլուզ, Ֆրանսիա 31 Ռուսաստան Ռուսաստան 2–0 3–0 Եվրո 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Swans agree terms with Neil Taylor» (անգլերեն). Swansea City A.F.C. 2010 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Neil Taylor» (անգլերեն). Wrexham F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Neil Taylor» (անգլերեն). Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Games played by Neil Taylor in 2007/2008» (անգլերեն). Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Wrexham rookies sign new deals» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ մարտի 13.
  7. «Swansea City turn down £1 million Newcastle bid for Neil Taylor» (անգլերեն). WalesOnline. 2011 թ․ հունիսի 27.
  8. «London 2012 Olympics: Stuart Pearce names Team GB football squad» (անգլերեն). The Telegraph. 2012 թ․ հուլիսի 2.
  9. «Wales 2-0 N Ireland». BBC Sport. 2011 թ․ մայիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Թեյլոր» հոդվածին։