Նեյյիրե Նեյիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյյիրե Նեյիր
թուրքերեն՝ Neyyire Neyir
Ծնվել է1902
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1943(1943-02-13)[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Մուհսին Էրթուղրուլ

Նեյյիրե Նեյիր (իրական անուն՝ Մյունիրե Էյուպ, հետամուսնական անվանում Մյունիրե Էյուպ Էրթուղրուլ, 1902, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 13, 1943(1943-02-13)[1], Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի։ Համարվում է առաջին կին մուսուլման դերասանուհիներից մեկը։ Եղել է դերասան և ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականին Կոստանդնուպոլսում։ Ավարտել է աղջիկների մանկավարժական ուսումնարանը, այնուհետ ընդունվել է աղջիկների ամերիկյան քոլեջը, սակայն չի ավարտել[2]։ Ուսանողական տարիներին եղել է թատերական խմբակի անդամ։

1929 թվականին ամուսնացել է դերասան և ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլի հետ։

1942 թվականի հոկտեմբերին հոսպիտալացվել է՝ կրծքի հատվածում ունեցած սուր ցավերի համար։ 1943 թվականի փետրվարի 13-ին մահացել է սրտի հիվանդությունից[3]։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին նկարահանվել է «Կրակե վերնաշապիկ» ֆիլմում, որի ռեժիսորը եղել է Մուհսին Էրթուղրուլը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ[4]։ Ֆիլմը նկարահանվել է Հալիդե Ադըվարի համանուն վեպի հիման վրա։ Ադըվարը, ով հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ,հայտարարել է, որ կհամաձայնվի իր գործի էկրանավորմանը այն դեպքում, եթե գլխավոր դերը հատկացվի մուսուլման դերասանուհու։ Օսմանյան կայսրության ժամանակ կանանց արգելվել է նկարահանվել ֆիլմերում՝ ելնելով կրոնական պատճառներից, այդ իսկ պատճառով այդ ժամանակ նկարահանված բոլոր ֆիլմերում կանացի գլխավոր դերում հանդես է եկել կամ քրիստոնեուհի կամ հրեուհի։ Ֆիլմում գլխավոր դերի համար ընտրվել էր Մուհսին Էրթուղրուլի ընկերոջ՝ Բեդիա Մուվահհիթի կինը։ Որպեսզի գտնեն երկրորդ պլանի դերասանուհի, ֆիլմի նկարահանողական կազմը հայտարարություն է տպագրում թերթում։ Միակը, ով արձագանքեց հայտարարությանը, եղել է Մյունիրե Էյուպը։ Նկարահանումների ժամանակ նա կիրառել է Նեյյիրե Նեյիր մականունը։ Բեդիա Մուվահհիթի հետ միասին դարձել են Թուրքիայի առաջին կին դերասանուհիները[2][3][5]։

Հաջորդ տարի Նեյյիրե Նեյիրը նկարահանվել է Էրթուղրուլի «Ողբերգություն Կույսի աշտարակում» ֆիլմում։ Իզմիրի թատերական ընկերությունում կարճ ժամանակահատված աշխատելուց հետո, 1924 թվականին վերադարձել է Ստամբուլ և միացել Էրթուղրուլի թատրոնին։ Կյանքի վերջին տարիներին նկարահանվել է իր իրական անունով։

Գրել է հոդվածներ Էրթուղրուլի կողմից 1930 թվականին ստեղծված «Darülbedayi» ամսագրում, որտեղ զբաղեցրել է նաև գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1941 թվականին հրապարակվել է նաև «Perde ve Sahne» (հայերեն՝ Վարագույր և բեմ) ամսագրում[2]։

Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհու անունով է կոչվել Ստամբուլի Բեհչելիևլերի շրջանի փողոցներից մեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Neyyire Neyir» (Turkish). İstanbul Kadın Müzesi. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Women of Us:Neyyire Neyir». Anatolian Storm. 2008 թ․ փետրվարի 14. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  4. «Глава первая НЕМОЕ КИНО». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  5. «Türk sinemasının serüveni». Hürriyet (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)