Jump to content

Նատալյա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նատալյա Մարտիրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 2 (14), 1889[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 14, 1960(1960-06-14) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԿանանց բարձրագույն պոլիտեխնիկական դասընթացներ (1915)[1]
ԵրկերՇիրակի ջրանցք[1], Արմավիրի մայր ջրանցք[1] և Արփի[1]
Մասնագիտությունքաղինժեներ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[1] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]

Նատալյա Արտեմի Մարտիրոսյան (հոկտեմբերի 2 (14), 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 14, 1960(1960-06-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-շինարար, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957

Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1915)։ Մասնակցել է Շիրակի ջրանցքի նախագծման և կառուցման աշխատանքներին (1922-1925)։ Մարտիրոսյանի ղեկավարությամբ են կազմվել Հոկտեմբերյանի ջրանցքի, Այղր լճի ջրհան կայանի և ոռոգման ցանցի, Արփի լճի ջրամբարի և այլ նախագծեր։ 1931 թվականին և 1935 թվականին ընտրվել է Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (6-րդ և 7-րդ գումարումների)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 349