Նատալիուս (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալիուս
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ 2-րդ դար
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ 3-րդ դար
Հռոմ, Հռոմեական կայսրություն


Նատալիուս (լատին․՝ Natalis, Natalius, 2-րդ դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն - 3-րդ դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի առաջին հակապապ, որը եղել է Զեփյուռինոս Պապի ժամանակակիցը։

Նրա մասին վկայություններ կան Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություններ» աշխատության մեջ, որում մատնանշվում է Արտեմոն հերետիկոսի դեմ ուղղված «Փոքրիկ Լաբիրինթ» գրքի մասին, որի հեղինակը հավանաբար եղել է Գայոս Հռոմեացին[1]։

Եվսեբիոս Կեսարացու վկայութունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմն Ասկլեպիոդոտուս և Թեոդոտուս, որոնք եղել են մեկ այլ հերետիկոս Թեոդոտուսի աշակերտները համոզում են Նատալիուսին դառնալ հերետիկոսների եպիսկոպոս ամսական 150 դինար գումարի դիմաց։ Նատալիուսին գիշերը տեսիլքներ է հայտնվում, որոնք նախազգուշացնում են նրան հրաժարվել հերետիկոսներից։ Հաջորդ օրը նա զղջալով, ցավագին լաց լինելով իրեն նետում է Զեփյուռինոսի ոտքերի մոտ, որից հետո վերամիավորվում է եկեղեցուն հետ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fragments of Caius
  2. Евсевий Памфил. Церковная история М.: Издание Спасо-Преображенского Валаамского монастыря, 1993. - 5, 28