Ծնվել է Բուլղարիայում, ունի թուրքական ծագում, իր մականունը[փա՞ստ] ստացել է փոքր հասակի պատճառով 1,47 մ (4 Ft 10-): Հանդիսանում է առաջին և միակ ծանրորդը, ով իր անձնական քաշից 2,5 անգամ ավել է բարձրացրել[6]։ Սուլեյմանովը սահմանել է իր առաջին համաշխարհային ռեկորդը 16 տարեկանում, սակայն բաց է թողել իր առաջին հնարավորությունը դառնալու օլիմպիական չեմպիոն 1984 թ, երբ Բուլղարիան միացավ Խորհրդային միությանը։ Այդ ժամանակ Խորհրդային միությունը բոյկոտում է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը, այդ պատճառով նա բաց է թողնում օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը։