Յու Սո Յոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յու Սո Յոն
Ծննդյան թիվ՝մարտի 29, 1986(1986-03-29)[1] (38 տարեկան)
Ծննդավայր՝Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
IMDb։ID 4933438
stariyagi.co.kr/artist/index.php?artist=01

Յու Սո Յոն (կորեերեն՝ 유소영; մարտի 29, 1986(1986-03-29)[1], Սեուլ, Հարավային Կորեա[2], առավել հայտնի է Սոյոն), հարավկորեացի դերասանուհի և երգչուհ։ Ավելի հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2009)[3]:

Որպես դերասանուհի հայտնի է «Դեպի երազանք 2» (2012) և «Բարձր հասարակություն» (2015) դորամաներում խաղացած երկրորդական դերերով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ որպես After School-ի անդամ Սոյոնը հայտնվել է 2008 թվականի դեկտեմբերին Սոն Դեմ Բիի հետ համատեղ ելույթի ժամանակ[4]։ Նախկինում մասնակցել է հեռուստաշոուների և մրցույթների։ Առաջնաելույթը տեղի է ունեցել խմբի կազում 2009 թվականի սկզբին։ Սակայն նույն տարում լքել է խումբն առողջական պատճառներով, ինչպես նաև դերասանական կարիերայով զբաղվելու համար[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Սոյոնը հարաբերությունների մեջ է գտնվում պրոֆեսիոնալ գոլֆիստ Գո Յուն Սունի հետ[6]։ 2019 թվականի ապրիլին զույգը բաժանվել է[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ս Մինամ, դու գեղեցիկ ես You're Beautiful Կամեո
2011 ս Մեր տան կանայք My Bittersweet Life Լի Սե Րա
2012 ս Դեպի երազանք 2 Dream High 2 Պակ Սուն Դոն
2012 ս Տիկին Պանդա և պարոն Ոզնի Ms Panda and Mr Hedgehog Կան Ին Բի
2013 ս Դու դարձար իմ աստղը Came To Me And Became A Star Չոն Ա
2014 ս Դու իմն ես, միայն իմը You're Only Mine Կան Սոն Ա
2015 ս Բարձր հասարակություն High Society Չան Սո Հյոն
2017 ֆ Դաժան աղջիկները Beastie Girls Չժի Յոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Yoo Soyoung Profile». Mnet. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  3. «[인터뷰]'드림하이2 유소영 "'우결' 하면 잘할수 있을 것 같은데…"». Sports Chosun. 2012 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  4. «[LIVE] Wonder Girls, Son Dam Bi, After School & Jewelry - Diva Show (2008.12.30)». oldermvs. 2012 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  5. «Yoo So Young reveals why she left After School». All K-Pop. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  6. «Former After School Member Yoo So Young Confirms Relationship With Professional Golfer». Soompi. 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  7. «Yoo So Young And Professional Golfer Go Yoon Sung Confirm Breakup». Soompi. 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յու Սո Յոն» հոդվածին։