Jump to content

Յուրայինները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրայինները
ռուս.՝ Свои
Երկիր Ռուսաստան[1]
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թեմափախուստ[1], Հայրենական մեծ պատերազմ[1] և Վստահություն[1]
Թվական2004
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմկիտրի Մեսխիև[1]
ՊրոդյուսերՎիկտոր Գլուխով, Սերգեյ Մելքումով և Ելենա Յացուրա
Սցենարի հեղինակՎալենտին Չերնիխ[1]
ԴերակատարներԿոնստանտին Խաբենսկի[1], Սերգեյ Գարմաշ[1], Բոգդան Ստուպկա[1], Միխայիլ Եվլանով[1], Ֆեոդոր Բոնդարչուկ, Նատալյա Սուրկովա, Աննա Միխալկովա, Aleksandr Polovtsev? և Տորբեն Քրեյմեր
ՕպերատորՍերգեյ Մաչիլսկի[1]
ԵրաժշտությունՍվյատոսլավ Յուրևիչ Կուրաշով[1] և Սերգեյ Ստարոստին
ՄոնտաժՄարինա Վասիլևա[1]
Պատմվածքի վայրՊսկովի մարզ
Նկարահանման վայրՊսկովի մարզ
ԿինոընկերությունՍլովո[2]
Տևողություն111 րոպե

«Յուրայինները» (ռուս.՝ «Свои»), 2004 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[3], որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Մեսխիևը։ Ֆիլմն ընդգրկվել է ռուսական 100 գլխավոր ֆիլմերի ցանկում ըստ «Աֆիշա» ամսագրի[4]։ Իվան Բլինովի դերի համար Բոգդան Ստուպկան առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի՝ որպես լավագույն դերասան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի օգոստոս։ Անսպասելիորեն ներխուժելով Պսկովի շրջանի գյուղերից մեկը՝ գերմանացիները գերի են վերցնում բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ քաղղեկ Լիվշիցին, չեկիստ Անատոլիին և երիտասարդ դիպուկահար Դմիտրի Բլինովին։

Լիվշիցին շանտաժի է ենթարկում բանտարկյալներից մեկը. վերցնում է նրա ուտելիքը՝ պաշտոնը և ազգությունը բացահայտելու սպառնալիքով (կոմիսար և հրեա), Անատոլին հաշվեհարդար է տեսնում շանտաժիստի հետ՝ կտրելով նրա կոկորդը ածելիով։

Ռազմագերիների շարասյան անցման վայրից ոչ հեռու գտնվում է Բլինովի հայրենի գյուղը. իմանալով այդ մասին՝ Լիվշիցը և Անատոլին որոշում են փախչել նրա հետ։ Բայց Բլինովի գյուղը վաղուց զբաղեցրել էին գերմանացիները, և Դմիտրիի հայրը՝ Իվան Բլինովը, ինչպես պարզվում է, տեղի ավագն է։ Նա պնդում է, որ ավագ համաձայնել է դառնալ բացառապես համագյուղացիների խնդրանքով, փախստականներին թաքցնում է գոմում, բայց նրա ասածը վստահություն չի ներշնչում. մանավանդ որ Իվանի ազգականը համոզում է նրան հանձնել փախստականներին, որոնց արդեն փնտրում են, հակառակ դեպքում թաքցնողներին սպառնում է գնդակահարություն։ Ի վերջո, հայրը վարվում է այնպես, ինչպես խիղճն է ասում իրեն՝ փրկում է ինչպես իր մերձավորներին, այնպես էլ նախկին գերիներին, որոնք պայքարի մեջ են մտնում ֆաշիստների և նրանց աջակիցների դեմ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կոնստանտին Խաբենսկի քաղղեկ Լիվշից քաղղեկ Լիվշից
Սերգեյ Գարմաշ չեկիստ Տոլյա չեկիստ Տոլյա
Միխայիլ Եվլանով դիպուկահար Միտկա Բլինով դիպուկահար Միտկա Բլինով
Բոգդան Ստուպկա Իվան Բլինով Իվան Բլինով
Նատալյա Սուրկովա Աննա Աննա
Աննա Միխալկովա Կատերինա Կատերինա
Ֆեոդոր Բոնդարչուկ պոլիցմեյստեր Նիկոլայ պոլիցմեյստեր Նիկոլայ
Սերգեյ Դյաչկով գրագիր շտաբում գրագիր շտաբում
Ալեքսանդր Պոլովցև մայոր շտաբում մայոր շտաբում
Աննա Բելովա քույր քույր
Օքսանա Գլուշկովա քույր քույր
Յուրի Զայցև Միշա-պոլիցայ Միշա-պոլիցայ
Սերգեյ Կոզիկ պոլիցայ պոլիցայ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Ռակովո գյուղում, Պսկովի մարզի Իզբորսկ, Օստրով և Պեչորա քաղաքներում[5]։ Նկարահանումների համար լքված գյուղերում գոմեր, բաղնիք են գնել։ Տները ապամոնտաժվել են, տեղափոխվել Ռակովո և նորից հավաքվել։ Ռակովոն վերածվել է Բլինիի՝ 1940-ականների սկզբի գյուղ՝ ամուր տնակներով և տնային կենդանիներով։ Ֆիլմում նշված Պերլիցա, Կուրցևոն և Բլինի գյուղերն իրականում գոյություն ունեն Պսկովի շրջանում և գտնվում են Սինյայա գետի ափին։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործվել է PzKpfw 38(t) տանկը, որը Ռուսաստանում այս տեսակի միակ պահպանված ընթացային տանկն է, որը ներկայացված է Կուբինկայի զրահատանկային սպառազինության և տեխնիկայի ռազմապատմական թանգարանի ցուցադրությունում[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականի հունիս - Մոսկվայի XXVI միջազգային կինոփառատոն, մասնակցություն մրցութային ծրագրին։
    • «Ոսկե Գեորգի» գլխավոր մրցանակ փառատոնի լավագույն ֆիլմի համար
    • «Արծաթե Գեորգի» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Դմիտրի Մեսխիև)
    • «Արծաթե Գեորգի0╗ մրցանակ տղամարդու դերի լավագույն կատարման համար (Բոգդան Ստուպկա)[7][8]
    • Ռուսական կինոքննադատների ժյուրիի մրցանակ հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար
    • Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիայի մրցանակ հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար
  • 2004 - «Նիկա» մրցանակ։
    • Լավագույն խաղարկային ֆիլմ 2004
    • Լավագույն սցենար - Վալենտին Չեռնիխ
    • Լավագույն օպերատոր - Սերգեյ Մաչիլսկի
    • Լավագույն ձայն - Կոնստանտին Զարին
  • 2004 թվական - «Ոսկե արծիվ» մրցանակ
    • Լավագույն սցենար - Վալենտին Չեռնիխ
    • Լավագույն դերասան կինոյում - Սերգեյ Գարմաշ
    • Լավագույն օպերատորական աշխատանք - Սերգեյ Մաչիլսկի
  • 2004 թվական - Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե խոյ» մրցանակ
  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսուրա - Դմիտրի Մեսխիև
  • Լավագույն սցենար - Վալենտին Չեռնիխ
  • Տղամարդու լավագույն գլխավոր դեր - Բոգդան Ստուպկա
  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Նատալյա Սուրկովա[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 europeanfilmawards.eu
  2. https://web.archive.org/web/20180212083812/https://www.europeanfilmacademy.org/2004.120.0.html
  3. «Отзывы и рецензии на фильм Свои». Kritikanstvo.
  4. 100 главных русских фильмов по версии журнала «Афиша» Արխիվացված 2014-05-21 Wayback Machine
  5. «Дмитрий Месхиев». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  6. «PZ.38 сегодня». Военно-исторический музей бронетанкового вооружения и техники в Кубинке. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «26th Moscow International Film Festival (2004)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  8. Elena Prokhorova. Dmitrii Meskhiev, Our Own, aka Us and Ours [Svoi] (2004). kinokultura.com.
  9. «2004». Russian Guild of Film Critics.