Jump to content

Յումիժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յումիժ
Յումիժ գետը իր միջին հոսանքում
Բնութագիր
Երկարություն180
Ավազանի մակերես1825 կմ²
ԱվազանՀյուսիսային Դվինա/ Սպիտակ ծով
Ջրահոսք
Բարձրություն190 մ
ԳետաբերանՀյուսիսային Դվինա
Գետաբերանի տեղակայումՀյուսիսային Դվինա
Բարձրություն21 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱնգորիցա, Վայմիշ, Վանևաժ, Նեստվեժ, Պովոժ և Ցելյուգա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԱրխանգելսկի մարզ

Յումիժ, գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզի 3 շրջաններով՝ Ուստյանսկի, Շենկուրսկի և Վերխնետոեմսկի։ Հյուսիսային Դվինայի ձախ վտակն է։ Ռոստովի իշխան Ֆեոդոր Անդրեևիչի Դվինյան հողերի ցուցակում (XV դար), գետը հիշատակվում է որպես Յումիժ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը սկիզբ է առնում Արխանգելսկի մարզի Ուստյանսկի շրջանի հյուսիսից և հոսում է դեպի հյուսիս։ Վերին հոսանքում Յումիժը հատում է Արխանգելսկի մարզի 3 շրջանների սահմանները և դուրս է գալիս Շենկուրսկի շրջանի տարածք։ Վերին հոսանքում Յումիժի հունի լայնությունը տատանվում է 5-15 մետր։ Գետի վրա հանդիպում են մեծ թվով սողանքներ և բեկորներ։ Հոսքը արագ է, ափերը՝ բարձր։ Շենկուրսկի շրջանի տարածքով անցնելով 35 կմ՝ Յումիժը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և մտնում է Վերխնետոեմսկի շրջան։ Յումիժի վերին և միջին ամբողջ ավազանը բնակեցված չէ։ Միջին հոսանքում Յումիժի հունը փոքր-ինչ լայնանում է, իսկ մնացած դեպքերում միջին հոսանքը նման է վերին հոսանքին։ Ստորին հոսանքում Յումիժը նկատելիորեն լայնանում է, հայտվում են գյուղեր։ Յումիժը թափվում է Հյուսիսային Դվինա Վերխնետոեմսկի շրջանի Վլասևսկայա գյուղի մոտ։

Բնակավայրեր Յումիժ գետի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղ Յումիժ, 6 գյուղից բաղկացած բնակավայր համանուն գետի վրա[2]։ Գյուղերը գտնվում են «Ուստ-Վագա Յադրիխա» ավտոմայրուղուց 15 կմ հեռավորության վրա՝ Յուժիմ գետի հոսանքի ուղղությամբ։

Ջրագրության տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03020300112103000027524
  • Ավազանի կոդը — 03.02.03.001
  • Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
  • Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0

Վտակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումիժ» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզներ