Jump to content

Յոն Սիվեբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոն Սիվեբեկ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1961(1961-10-25)[1][2] (62 տարեկան)
Ծննդավայր Վայլե, Դանիա
Հասակ 183 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան և պաշտպան

Յոն Սիվեբեկ (դան․՝ John Sivebæk, հոկտեմբերի 25, 1961(1961-10-25)[1][2], Վայլե, Դանիա),դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Առավել հայտնի է դանիական «Վայլե» ակումբում իր ելույթներով, որի հետ 1984 թվականին հաղթել է Դանիայի առաջնությունը, ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ 87 հանդիպում է անցկացրել Դանիայի ազգային հավաքականում, որի հետ հաղթել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությունում։

Նրա որդին՝ Քրիստիան Սիվեբեկը, նույնպես դարձավ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվեբեկը ֆուտբոլային կարիերան սկսել է 1980 թվականին իր հայրենի քաղաքի «Վայլ» ակումբում։ 1981 թվականին նա իր թիմին օգնեց նվաճել Դանիայի գավաթը։ 1982 թվականի մայիսին Յոնը իր նորամուտը նշեց Դանիայի ազգային հավաքականում Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ 1982 թվականի մայիսին Յոնը իր նորամուտը նշեց Դանիայի ազգային հավաքականում Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։

1984 թվականին նա օգնեց «Վայլային» դառնալ Դանիայի չեմպիոն։ 1985 թվականի նոյեմբերին Սիվեբեկը խփեց իր միակ գոլը ազգային հավաքականի կազմում 1986 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում։ 1985 թվականի ձմռանը Սիվեբեկը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ, որտեղ արդեն հանդես էր գալիս մեկ այլ դանիացի՝ Յեսպեր Օլսենը։ 1986 թվականի նոյեմբերին Սիվեբեկը խփեց իր առաջին և միակ գոլը «Յունայթեդի» կազմում, որը նաև դարձավ ակումբի նոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ խփած առաջին գոլը[3]։ 1986 թվականի ամռանը դանիացին մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղալով իր հավաքականի չորս խաղերից երկուսում։

1987 թվականին Սիվեբեկը կորցրեց տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում[3] և տեղափոխվեց ֆրանսիական «Սենտ Էտիեն» ակումբ։ Նա մասնակցել է 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ մասնակցել է երկու հանդիպման։ 1991 թվականին Սիվեբեկը տեղափոխվեց ֆրանսիական մեկ այլ ակումբ՝ «Մոնակո»։ 1992 թվականին տեղի ունեցավ Եվրոպայի հերթական առաջնությունը, որտեղ Դանիան դարձավ չեմպիոն։ Նույն թվականի նոյեմբերին մարզիկը որոշում է կայացրել ավարտել կարիերան հավաքականում։

«Մոնակոյում» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Սիվեբեկը 1992 թվականին տեղափոխվել է իտալական «Պեսկարա» ակումբ։ 1994 թվականին նա վերադարձել է հայրենիք, որտեղ նախ հանդես է եկել իր նախկին «Վայլե» ակումբում, ապա՝ «Օրհուսում»։ 1997 թվականին Յոնն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան՝ դառնալով ֆուտբոլային գործակալ։ Նրա հայտնաբերած տաղանդներից մեկը Թոմաս Գրեյվսենն էր[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիայի գավաթակիր (1981)
  • Դանիայի չեմպիոն։ 1984
  • Եվրոպայի չեմպիոն (1992)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Paul Fletcher (04.11.2006). «The man who set Fergie on his way» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

на сайте National Football Teams(անգլ.)