Յինդրժիխ Մոշնա
Appearance
Յինդրժիխ Մոշնա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1837[1][2] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][3] |
Մահացել է | մայիսի 6, 1911[1][2][4] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նոր ավան, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | դերասան և դրամատուրգ |
Ցինդրժիխ Մոշնա(չեխ․՝ Jindřich Mošna, օգոստոսի 1, 1837[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][3] - մայիսի 6, 1911[1][2][4], Նոր ավան, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]), չեխ դերասան։
Համարվում է ազգային ռեալիստական դերասանական դպրոցի հիմնադիրներից։ 1856-1859 թվականներին արդեն հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ դերասան։ 1864 թվականին ժամանակավոր, 1883 թվականից՝ Ազգային թատրոնների (երկուսն էլ՝ Պրահայում) դերասան։
Եղել է ռեալիստական խաղացանկի ակտիվ պրոպագանդիստ (խաղացել է Տետերյովի դերը Մ․ Գորկու «Քաղքենիներ» պիեսում, բեմադրել Ն․ Գոգոլի «Ամուսնությունը»)։ Մի քանի չեխ դրամատուրգ հատուկ դերեր են ստեղծել Մոշնաի համար՝ Դիվիշեկ, Գրուշկա (Իրասեկի «Հայր», «Վոյնարկա»)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 22)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յինդրժիխ Մոշնա» հոդվածին։ |
|