1920 թվականին եղել է «Դեվետսիլ» («Արվեստի աշխատողների կոմունիստական ավանգարդ») միավորման կազմակերպիչներից, գլխավորել 1925 թ.-ին միավորմանը կից ստեղծված «Ազատագրված թատրոն»-ը։ 1940—1941 թթ.-ին, 1943 թ.-ին Պրաhայում ընդհատակում ղեկավարել է հակաֆաշիստական «Թատրոն 99 տեղով»-ը։ 1945 թ.-ից եղել է Ազգային թատրոնի դիրեկցիայի անդամ և նրա ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1948 թ.-ից՝ դրամատիկ խմբի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ Յուլիուս Ֆուչիկի հետ չեխական «Թատերական ավանգարդ»-ի առաջավոր գործիչներից էր։ Մշակել է թատերական գեղագիտությանը և չեխական թատրոնի պատմությանը վերաբերող խնդիրներ, գրել սովետական թատրոնի մասին։ Եղել է 2 ամսագրի գլխավոր խմբագիր, զբաղվել մանկավարժությամբ (1951 թ.-ից պրոֆեսոր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 544)։