Յակով Հարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Հարոն
Ծնվել էսեպտեմբերի 13, 1914(1914-09-13)
ԾննդավայրԿովել
Մահացել էմարտի 6, 1972(1972-03-06) (57 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, հնչյունային օպերատոր, կինեմատոգրաֆ և բանաստեղծ
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, Մոսֆիլմ և Սվերդլովսկի կինոընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
ԺՏՆՑ արծաթե մեդալ և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Յակով Հարոն (ռուս.՝ Я́ков Евге́ньевич Харо́н, սեպտեմբերի 13, 1914(1914-09-13), Կովել - մարտի 6, 1972(1972-03-06), Մոսկվա, ԽՍՀՄ), կինեմատոգրաֆի խորհրդային գործիչ, հնչյունային օպերատոր և գրող։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատակից (1969 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին մոր հետ ապրել է Բեռլինում, աշխատել է խորհրդային առևտրական ներկայացուցչությունում որպես մեքենավար։ Այնտեղ ավարտել է Բեռլինի կոնսերվատորիայի երեք կուրսը և գիմնազիան։

1932 թվականից ապրել է Մոսկվայում։ Աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

1937 թվականի ամռանը ձերբակալվել է և 10 տարի անցկացրել է ճամբարում։ Ազատվելուց հետո, 1947 թվականին սկսել է աշխատել Սվերդլովյան կինոընկերությունում։

1948 թվականին նորից ձերբակալվել է և տարագրություն է ուղարկվել Աբական, որտեղ աշխատել է որպես հաշվետար, դասավանել է դպրոցում, վարել է ավտոտրակտորային խմբակ և նույնիսկ նախաձեռնություններում ներկայացումներ է բեմադրել[1]։ Ռեաբիլիտացվել է 1954 թվականին։

Ճամբարի տարիներին Ամուրի մարզի Սվոդոբնի քաղաքում ծանոթացել է Յուրի Վեյներտի հետ, ում հետ համահեղինակությամբ սկսել է հայտնի «Գիյոմ դյու Վենտրեի չար երգերը» բանաստեղծությունների շարքը։ Շարքն ավարտվել է Հարոնի ազատվելուց հետո։

Հետագայում դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում[2], Հեռուստատեսության 4-րդ ծրագրում ձայնի մասին վարել է զրույցներ[1]։

1964-1969 թվականներին Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում վարել է «Երաժշտա-ձայնային ֆիլմի ձևակերպումը» դասախոսությունների շարքը[3][4]։

Մահացել է 1972 թվականի մարտի 6-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոյե Դոնսկոյե գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը Եվգենիյա Լասկինան է, խմբագիր (հետագայում եղել է բանաստեղծ Կոնստանտին Սիմոնովի երկրորդ կինը), սցենարիստ Բորիս Լասկինի ազգականը։
  • Երկրորդ կինը Ստելլա Կորիտնայան է (1924-1969 թվական), Իզաբելա Բելայա-Յակիրի (1900-1986 թվական) դուստրը, հրամանատար Ի. Յակիրի քրոջ դուստրը։
  • Որդին Յուրին է (ծն. 1958 թվական)
  • Թոռը` Յակով

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 թվական` Հաղթողների սերունդը
  • 1936 թվական` Մենք Կրոնշտադտայից ենք[1]
  • 1960 թվական` Բոցավառ տարիների պատմվածքը[5]
  • 1963 թվական` Ամենադանդաղ գնացքը
  • 1966 թվական` Ցերեկային աստղեր
  • 1970 թվական` Ծովային բնավորություն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատակից (1969 թվական)[6]։
  • Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի ոսկե մեդալ` հնչյունավորման քառալիք համակարգի հայտնագործման համար[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Харон Я. Е. Злые песни Гийома дю Вентре : Прозаический комментарий к поэтической биографии. — М. : Книга, 1989. — 240 с. : портр.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Харон и русский зэк Гийом дю Вентре
  2. Харон Яков Евгеньевич. Проект «Воспоминания о ГУЛАГе и их авторы» // sakharov-center.ru Կաղապար:Проверено
  3. Режиссёрское отделение // Высшие курсы сценаристов и режиссёров
  4. Режиссёрское отделение // Высшие курсы сценаристов и режиссёров
  5. Повесть пламенных лет Արխիվացված 2011-11-29 Wayback Machine // russiancinema.ru
  6. О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии: указ Президиума Верховного Совета РСФСР от 29 сентября 1969 г. // Ведомости Верховного Совета РСФСР. — 1969. — № 40. — Стр. 1235