Մուգարների ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուգարների ընտանիք (անգլ.՝ Mugar family), հայ-ամերիկյան ծագմամբ հայտնի ընտանիք, ովքեր բնակվում են ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Ընտանիքը բացի բիզնես գործունեությունից, զբաղվում է նաև բարերարությամբ՝ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև Հայաստանում։ Ընտանիքի ամենահայտնի անդամը եղել է Ստեփան Մուգարը (1901-1982), ով հիմնադրել է Star Market սուպերմարկետների ցանցը։ Ընտանիքի հիմնական միջոցները ձևավորվում են հենց սուպերմարկետների բիզնեսից։ 2004 թվականի մայիսին Boston Magazine ամսագիրը Մուգարների ընտանիքը դասակարգել է Բոստոնի 50 ամենաազդեցիկ ընտանիքների ցանկում, որտեղ նրանք զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը[1]։

Ընտանիքի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուգար ընտանիքի առաջին անդամները, ովքեր ժամանել են Բոստոն, եղել են Չարլզ և Մարտին Մուգար եղբայրները (Մկրտ(ի)չյան կամ Մուկրտիչյան ազգանվան կարճ տարբերակ)։ Նրանք Բոստոն էին տեղափոխվել 1904 թվականին Օսմանյան կայսրության Խարբերդ (ներկայումս Էլյազիգ) քաղաքից։ 1906 թվականին Բոստոն են ժամանում նաև նրանց եղբայրները՝ Արթուրը, Գրիգորը և Սարգիսը, ինչպես նաև Սարգիսի կինը և երեք երեխաները, որոնցից մեկը եղել է Ստեփան Մուգարը[2]։

Ընտանիքի հայտնի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարերարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուգար ընտանիքի խոշոր բարեգործական նախաձեռնություններից են՝

  • Մեծ Բոստոնի կրթական հաստատությունների, հատկապես արվարձանային քոլեջների և համալսարանների ֆինանսավորումը, քանի որ նրանք առաջինն էին, որ ընդունեցին սուղ միջոցներ և սոցիալական կարգավիճակ չունեցող երիտասարդ ամերիկահայերին։ Վերջիններս չունեին Հարվարդի համալսարանի դպրոցների պես հեղինակություն։
  • Հիվանդանոցների, հատկապես Cape Cod Hospital-ի ֆինանսավորում,
  • ԱՄՆ տարածքում գործող հայկական միավորումների ֆինանսավորում, ինչպես նաև բարեգործական նախաձեռնությունների իրականացում Հայաստանում և Լիբանանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "The Fifty Families (Part 1)", Boston Magazine, November 2006 (archived 2012)
  2. «MIRROR_SPECTATOR February 12, 1999.htm». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]