Մոնիկա Ռեյմունդ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 26, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Shorecrest Preparatory School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Մոնիկա Ռեյմունդ (անգլ.՝ Monica Raymund, հուլիսի 26, 1986, Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Խաբիր ինձ» սերիալում խաղացած Ռի Թորեսի և «Չիկագոյի հրշեջները» սերիալում՝ Գաբրիելա Դոսունի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնիկա Ռեյմունդը ծնվել է 1986 թվականի հուլիսի 26-ին Սենտ-Պիտերսբերգում՝ Ֆլորիդա, ԱՄՆ[1]։ Մոնիկայի հայրը՝ Սթիվ Ռեյմոնդը, կալիֆորնիացի էր հրեական ընտանիքից, «Tech Data Corp»-ի վարչության նախագահը և նախկին գլխավոր տնօրենը, համակարգչային մասերի և ծրագրերի դիստրիբյուտոր, մայրը` Սոնյան, ներգաղթյալ էր Դոմինիկյան Հանրապետությունից, «Soulful Arts Dance Academy»[2] պարային ակադեմիայի կամավորական և համահիմնադիր։ Մոնիկան ունի մեկ եղբայր՝ Ուիլը։
Դպրոցում Մոնիկան մասնակցում էր «Broadway Theater Project in Tampa» նախագծին և Ուինստոն-Սալեմում Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի բեմականացումներին[3]։ Մոնիկան ավարտել է Սանտ-Պիտերսբերգի (Ֆլորիդա) Shorecrest Preparatory School-ը, ինչից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ Ռեյմունդը ուսումը շարունակել է Ջուլիարի դպրոցում, ուր արժանացել է «John Houseman Award» մրցանակին՝ ԱՄՆ-ի երիտասարդ դերասանների զարգացման գործում ներդրման համար։ Առաջին անգամ ոչ մեծ դերով էկրանին է հայտնվել «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» սերիալում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունիսի 11-ին ամուսնացել է գրող Նիլ Պատրիկ Ստյուարտի հետ։ Զույգը բաժանվել է 2013 թվականի սկզբին, իսկ 2014-ին ամուսնալուծվել է[4]։
2014 թվականի փետրվարի 10-ին թվիթթերի օգնությամբ խոստովանել է իր բիսեքսուալ լինելու մասին[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնիկան հայտարարել է, որ հանդիպում է Թարա Սիգալի հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2007 | Մարտիկ | Fighter | Սառա |
2008 | Սերը ցավ է | Love? Pain | Կերպարի անունը հայտնի չէ |
2008 | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | Թրինի Մարտինես |
2009-2011 | Խաբիր ինձ | Lie to Me | Ռիա Թորես |
2011 | Կապույտ արյուն | Blue Bloods | Լուիզա Սոսա |
2011-2012 | Լավ կինը | The Good Wife | Դանա Լոջ |
2012 | Արատավոր կիրք | Arbitrage | Ռեյնա |
2012 | Fifty Grades of Shay | Զապիս Դիալեկտա | |
2012—2018 | Չիկագոյի հրշեջները | Chicago Fire | Գաբրիելլա Դոուսոն |
2013 | Brahmin Bulls | Մայա | |
2014-2018 | Չիկագոյի ոստիկանները | Chicago P.D. | Գաբրիելլա Դոուսոն |
2014 | Երջանիկ երեխա | Happy Baby | Մարիա |
2016-2018 | Չիկագոյի բժիշկները | Chicago Med | Գաբրիելլա Դոուսոն |
2019 | Hightown | Ջեկի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Моника Рэймунд на сайте Internet Movie Database» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Интервью Моники Рэймунд St. Petersburg Times (англ.) (недоступная ссылка). St. Petersburg Times. Дата обращения 21 августа 2010. Архивировано 7 мая 2012 года.
- ↑ Моника Рэймунд на TV.com (англ.). Дата обращения 21 августа 2010. Архивировано 7 мая 2012 года.
- ↑ TRACY E. GILCHRIST. Bisexual Chicago Fire Star Monica Raymund Introduces the World to Her Girlfriend Via Twitter (англ.), pride.com (16 September 2015
- ↑ Lucy Hallowell. "Chicago Fire" star Monica Raymund comes out as bisexual on Twitter (англ.), AfterEllen (10 февраля 2014). Дата обращения 23 апреля 2017.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Ռեյմունդ» հոդվածին։ |
|