Մոնա Միթերվալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնա Միթերվալներ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 9, 2002(2002-01-09)[1] (22 տարեկան)

Մոնա Միթերվալներ, գերմաներեն՝ Mona Mitterwallner․ հունվարի 9, 2002(2002-01-09)[1], ավստրիացի հեծանվորդուհի, որը մասնագիտացել է քրոս-քանթրիի՝ լեռնային հեծանվավազքի մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Մոնան ճանաչվել է աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոնուհի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնություններում։ Հաջորդ տարի դարձել է աշխարհի պատանեկան առաջնության հաղթող[2][3], նվաճել է նաև Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը Մոնտե Տամարոյում[4]։

2021 թվականին, էլիտաների մեջ մրցապայքարի իր առաջին տարում, 19 տարեկանում դարձել է Ավստրիայի չեմպիոնուհի՝ առաջ անցնելով Լաուրա Ստիգերից[5]։ Նա հաղթանակներ է տարել նաև մինչև 23 տարեկանների աշխարհի գավաթի խաղարկության բոլոր մրցափուլերում, ինչպես նաև ընդհանուր հաշվարկով։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոն Սեն-Ան 2019
    • Քրոս քանթրիի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր
  • Լեոգանգ 2020
    • Քրոս քանթրիի պատանեկան առաջնության չեմպիոնուհի
    • 6-րդ տեղ՝ խառը հեծանվավազքում
  • Կապօլիվերի / Վալ դի Սոլե 2021 թ
    • Հեծանվային մարաթոն մրցաձևում աշխարհի չեմպիոնուհի
    • Cross Country-MTB ձևաչափով աշխարհի չեմպիոնուհի
  • Les Gets 2022 թ
    • 7-րդ տեղ՝ քրոս-քանթրիում
  • Glentress Forest 2023
    • Հեծանվային մարաթոն մրցաձևում աշխարհի չեմպիոնուհի
    • 4-րդ տեղ՝ քրոս-քանթրում

Աշխարհի գավաթի խաղարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի հավակնորդ
    • 2021 թ․ 1 հաղթանակ՝ ընդհանուր դասակարգմամբ, վեց հաղթանակ՝ մրցափուլերում
  • Էլիտ քրոս գավաթ
    • 2022 թ․ - 5-րդ տեղը՝ ընդհանուր դասակարգման մեջ
    • 2023 թ - 3-րդ տեղը՝ ընդհանուր դասակարգման մեջ և երկու մրցափուլի հաղթող
  • cross-country short track World Cup
    • 2023 թ - 13-րդ տեղը՝ ընդհանուր վարկանիշային աղյուսակում

Եվրոպայի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բռնո 2019
    • Քրոս քանթրիի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր՝ փոխչեմպիոնուհի
  • Մոնտե Տամարո 2020
    • Քրոս քանթրիի պատանեկան առաջնության չեմպիոնուհի
  • Նովի Սադ 2021
    • Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսի հավակնորդ
  • Կրինիցա-Զդրոյ 2023 թ․
    • Քրոս քանթրիի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր՝ փոխչեմպիոնուհի
  • Cheile Gradiştei 2024 թ
    • Քրոս քանթրիի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր՝ փոխչեմպիոնուհի

Ավստրիայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 թ․
    • Ավստրիայի չեմպիոնուհի

Նշումներ և հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնա Միթերվալներ» հոդվածին։