Մոզես տատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոզես տատ
անգլ.՝ Grandma Moses
Ի ծնեանգլ.՝ Anna Mary Robertson
ԿեղծանունMoses, Anna Mary Robertson
Ծնվել էսեպտեմբերի 7, 1860(1860-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրGreenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5][…]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1961(1961-12-13)[1][2][3][…] (101 տարեկան)
Մահվան վայրHoosick Falls, Ռենսելեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5]
Ազգությունսպիտակ ամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող, embroiderer և արվեստագետ
Ոճնաիվ արվեստ[6] և Ար բրյուտ
Ժանրfolk art?[7] և բնանկար
Թեմաներբնանկար[8] և գեղանկարչություն[8]
Ուշագրավ աշխատանքներGrandma Moses?, Black Horses?, The Battle of Bennington?, Sugaring Off? և July Fourth?
Պարգևներ
ԱնդամակցությունԱմերիկյան հեղափոխության դստրեր
ՀայրRussell King Robertson?[12]
ՄայրMargaret Shanahan?[12]
ԱմուսինThomas Salmon Moses?
ԶավակներForrest K. Moses?[13], Winona Fisher?[14], Hugh Worthington Moses?[15] և Anna Mary Moses?
 Grandma Moses Վիքիպահեստում

Մոզես տատ (անգլ.՝ Grandma Moses[16], իսկական անունը՝ Աննա Մարի Մոզես, ծննդյան ազգանունը՝ Ռոբերտսոն (անգլ.՝ Anna Mary Robertson Moses, սեպտեմբերի 7, 1860(1860-09-07)[1][2][3][…], Greenwich, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5][…] - դեկտեմբերի 13, 1961(1961-12-13)[1][2][3][…], Hoosick Falls, Ռենսելեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5]), ամերիկացի սիրողական նկարիչ, ամերիկյան գեղանկարչական պրիմիտիվիզմի հիմնական ներկայացուցիչներից մեկը)։ Մոզեսի անունով կոչվել է խառնարան Վեներա մոլորակի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մարի Ռոբերտսոնը ծնվել է 1860 թվականի սեպտեմբերի 7-ին Նյու Յորք նահանգի Վաշինգտոն շրջանում։ Տասներկու տարեկանում սկսել է աշխատել հարուստ ընտանիքներում՝ շարունակելով այդ աշխատանքը տասնհինգ տարի[17][18]։ Վաղ մանկությունից սիրել նկարել սակայն կյանքի մեծ մասն անցկացրել է Նյու Յորք նահանգում գտնվող ագարակում՝ լինելով ագարակատիրոջ կին։ Ամուսնու՝ Թոմաս Սալմոն Մոզեսի հետ, որը վարձու աշխատող էր, ծանոթացել է քսանյոթ տարեկանում։ Սկզբում նրանք աշխատել են տարբեր ֆերմաներում, հետո գնել են իրենց սեփականը[18]։ Ունեցել է հինգ երեխա։ Չափահաս տարիքում նա զբաղել է ասեղնագործությամբ, սակայն մոտ 70 տարեկան հասակում հոդաբորբի պատճառով չի կարողացել զբաղվել դրանով։ 1927 թվականին ամուսնու մահից հետո Աննա Մոզեսը նորից սկսել է նկարել։ Սկզբում որդին նրան օգնել է վարել ֆերմայի գործերը, իսկ 1936 թվականին Աննա Մոզեսը տեղափոխվել է դստեր տուն[17]։

1938 թվականին նյույորքյան կոլեկցիոները նկատել է Աննա Մոզեսի նկարը, որը ցուցադրված էր Հուզիկ Ֆոլլս (անգլ.՝ Hoosick Falls) քաղաքում գտնվող դեղատան պատուհանին, որտեղ նա բնակվում էր։ Մեկ տարվա ընթացքում Մոզեսի նկարները սկսել են հայտնվել Նյու Յորքի Սենտ-Էթիենի պատկերասրահում և գրավել կոլեկցիոներների և արվեստասերների մեծ ուշադրությունը։ 1940-ական թվականներին Մոզեսի աշխատանքների ցուցահանդեսներ են անցկացվել եվրոպական շատ երկրներում և Ճապոնիայում։ 1941 թվականին նա ստացել է Նյու Յորքի նահանգի պետական մրցանակ, 1949 թվականին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումանը նրան անձամբ հանձնել է Կանանց ազգային ամերիկյան մամուլի ակումբի մրցանակը։ 1952 թվականին լույս է տեսել Աննա Մոզեսի ինքնակենսագրությունը։ 1960 թվականին, երբ նշվել է Աննա Մոզեսի ծննդյան հարյուրամյակը, նրա լուսանկարը, որը նկարել է հայտնի լուսանկարիչ Կապա Կորնելը, տեղ է գտել «Լայֆ» ամսագրի շապիկին։

Մոզես տատի ստեղծագործությունում պատկերված են գյուղական բնապատկերներ և կենցաղային տեսարաններ, հաճախ դրանք բազմաֆիգուր են և նման են մանկական նկարների։ Մոզես տատը նախընտրել է ձմեռային տեսարաններ, ամառայիններն ավելի քիչ է նկարել։ Նրա ձմեռային նկարները հիշեցնում են Պիտեր Բրեյգել Ավագի հայտնի գործերից մի քանիսը, չնայած նա երբեք չէր տեսել նրա կտավները[19]։ Մովզես տատը բեղմնավոր նկարիչ էր․ երեք տասնամյակի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 1500 նկար[20]։ Սկզբում յուրաքանչյուր նկար, կախված չափից, վաճառվել է 3-5 դոլարով։ Երբ նկարչի համբավը տարածվել է, աշխատանքի գինը բարձրացել է 8000 դոլարից մինչև 10,000 դոլար[17]։

Մոզեսի ամառային բնապատկերներից մեկը՝ «Հին գունագեղ տունը, 1862» (1942 թվականի գործ), որը ստեղծվելուց հետո հեղինակից գնվել է 10 ԱՄՆ դոլարով[21], 2004 թվականին Մեմֆիսում կայացած աճուրդում վաճառվել է60 000 դոլարով[22]։

Աննա Մերի Մոզեսը մտերիմ է եղել ամերիկացի հայտնի նկարիչ Նորման Ռոքվելի հետ։ Մոզես տատը նկարված է Ռոքվելի «Վերադարձ տուն» նկարի ձախ կողմում։ Այդ նկարը տպագրվել է The Saturday Evening Post ամսագրի շապիկին 1948 թվականի դեկտեմբերի 25-ին[23][24]։

Աննա Մոզեսի նկարները ներկայում պահվում են տարբեր թանգարաններում, այդ թվում՝ Բենինգթոնի թանգարան (Բենինգթոն, Վերմոնտ, ներառում է Մոզեսի աշխատանքների ամենամեծ հավաքածուն)[25][26], Բրուքլինի թանգարան (Նյու Յորք)[27], Ֆիջի արվեստի թանգարան (Դավենպորտ, Այովա)[28], Հիրշհորն թանգարան և քանդակների այգի (Վաշինգտոն ԿՇ[29], Լորեն Ռոջերսի արվեստի թանգարան (Լորել, Միսիսիպի)[30], Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)[31], Կանացի արվեստի ազգային թանգարան (Վաշինգտոն)[32], Ֆիլիպս հավաքածու (Վաշինգտոն)[33], Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան[34], Այովայի համալսարանի արվեստի թանգարան[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Grandma Moses — 2008.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bass R. Moses, Grandma // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T059847
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Directory of Southern Women ArtistsThe Johnson Collection.
  6. https://nmwa.org/art/artists/grandma-moses-anna-mary-robertson-moses/
  7. https://benningtonmuseum.org/portfolio-items/grandma-moses/
  8. 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. https://archive.org/details/grandmamoses0000kall/page/29/mode/1up?q=prize
  10. https://www.discerningreaders.com/ibm-art-books-publications-home-page.html
  11. https://www.gettyimages.be/detail/nieuwsfoto%27s/trio-at-press-club-program-at-the-womens-national-press-nieuwsfotos/515328894
  12. 12,0 12,1 Pas L. v. Genealogics — 2003.
  13. Kallir O., Galerie St. Etienne Grandma MosesHarry Nathan Abrams, 1973.
  14. https://www.geni.com/people/Grandma-Moses/6000000000559452423
  15. https://www.geni.com/people/Hugh-Moses/6000000093964983846
  16. Stein, Judith (2001). The White-Haired Girl: A Feminist Reading: Grandma Moses in the 21st Century. Alexandria, VA: Art Services International. էջեր 48–63. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Obituary: Grandma Moses Is Dead at 101; Primitive Artist 'Just Wore Out'». The New York Times. 1961 թ․ դեկտեմբերի 14.
  18. 18,0 18,1 «Anna Mary Robertson ("Grandma") Moses Biography». Galerie St. Etienne. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  19. Karal Ann Marling Designs on the Heart: The Homemade Art of Grandma Moses. — p. 102: Harvard University Press, 2006. — ISBN 978-0-674-02226-3
  20. Metropolitan Museum of Art (New York, N.Y.); Doreen Bolger; Doreen Bolger Burke (1980). American Paintings in the Metropolitan Museum of Art: A catalogue of works by artists born between 1846 and 1864. Vol. 3. Metropolitan Museum of Art. էջ 390. ISBN 978-0-87099-244-5.
  21. Gallagher, BJ (2014 թ․ փետրվարի 11). It's Never Too Late to Be What You Might Have Been: A Guide to Getting the Life You Love. Cleis Press. էջ 105. ISBN 978-1-936740-69-7.
  22. «1942 Grandma Moses Painting». PBS. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  23. Karal Ann Marling (2006). Designs on the Heart: The Homemade Art of Grandma Moses. Harvard University Press. էջեր 189, 284. ISBN 978-0-674-02226-3.
  24. «Norman Rockwell's Christmas Homecoming cover of the Saturday Evening Post». coverbrowser.com.
  25. «Museum Story». Bennington Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  26. «Collections». Bennington Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  27. «Anna Mary Robertson Moses». Brooklyn Museum. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  28. «Artists - M - page 4». Figge Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  29. «Search: Grandma Moses». Hirshhorn. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  30. «Search: Anna Moses». Lauren Rogers Museum of Art. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  31. «Search: Grandma Moses». Metropolitan Museum of Art. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  32. «Grandma Moses». National Museum of Women in the Arts. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  33. «Collection - Artists L-M». The Phillips Collection. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  34. «SAAM - Grandma Moses».
  35. «Grandma Moses». University of Iowa Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզես տատ» հոդվածին։