Մոբարաքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մոբարաքե
պարս.՝ مباركه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍպահան
ՇահրեստանՄոբարաքե
ԲԾՄ1674 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն69 449 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0335
Պաշտոնական կայքmobarakeh.org
Մոբարաքե (Իրան)##
Մոբարաքե (Իրան)

Մոբարաքե (պարս.՝ مباركه), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանում։ Հանդիսանում է Մոբարաքե շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 69 449 մարդ (2016)[1]։

Քաղաքը գտնվում է Սպահան օսթանի հարավ-արևմտյան մասում` Սպահան քաղաքից մոտ 30 կմ հարավ-արևմուտք, Զայանդե գետի աջ ափին։ Տեղադրված է Զագրոսի լեռնահամակարգի արևելյան մասում` Զայանդե գետի հովտում, ծովի մակարդակից 1667 մ բարձրության վրա։ Քաղաքում է գտնվում Իրանի խոշորագույն պողպատաձուլական գործարաններից մեկը[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 69 449 մարդ, որոնք կազմում էին 21 676 տնտեսություն[3]։ Մոբարաքեն Սպահան օսթանի բնակչությամբ իններորդ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 5 208[5] 6 968[6] 32 089 38 133[7] 46 428[7] 62 454[8] 66 092[9] 69 449[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. Encyclopædia Iranica (անգլ.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Isfahan» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.