Միքայել Խորասանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Խորասանջյան
Ծնվել է1835
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1903
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ

Միքայել Խորասանջյան (1835, Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 15, 1903(1903-09-15), Կոստանդնուպոլիս), հայ վիրաբույժ, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Սամաթիայում զբաղվել է վիրաբուժությամբ, այնուհետև Կ. Պոլսում ծավալել է բժշկական, գիտամանկավարժական և հասարակական գործունեություն։ 1866 թվականին ընտրվել է Կայսերական բժշկական ընկերության անդամ։ 1873-1902 թվականներին դասավանդել է Կ.Պոլսի բժշկական բարձրագույն դպրոցում։ Բեռլինում մասնակցել է Ռոբերտ Կոխի առաջարկած տուբերկուլինի ուսումնասիրության աշխատանքներին։ Եղել է Սուլթան Համիդի պալատական բժիշկը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.