Jump to content

Միսաք Մանուշյանի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսաք Մանուշյանի հուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Միսաք Մանուշյանի հուշարձան, հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեն քանդակագործ Արա Հարությունյանին դիմել է «Ազատության մարտիկ» Միսակ Մանուշյանի արձանը կերտելու խնդրանքով[1]։ Հուշարձանի հանիդսավոր բացումը տեղի է ունեցել 1978 թվականի նոյեմբերի 4-ին, որին ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի այրին՝ Մելինեն, քանդակագործ Արա Հարությունյանը կնոջ՝ Ջուլիայի հետ, Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանը, Փարիզի և Իվրի շրջանի քաղաքապետերը։

Հուշարձանը պատրաստված է մուգ կարմիր տուֆից, որի մեջ տեղադրված է Մանուշյանի բրոնզե դիմաքանդակը։ Հուշարձանի վրա մակագրված է.

Փառք նրան, ով զոհվեց, որպեսզի Ֆրանսիան ապրի։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութը՝ տուֆ, բրոնզ
  • Բարձրությունը՝ 2 մ 80 սմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]