Միոդրագ Վարդապետյան
Միոդրագ Վարդապետյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1933 |
Ծննդավայր | Մլադենովաց քաղաքային մունիցիպալիտետ, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 2009 (76 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիզայներ |
Միոդրագ Վարդապետյան Վարդա (սերբ.՝ Миодраг Вартабедијан Варта, մայիսի 23, 1933, Մլադենովաց քաղաքային մունիցիպալիտետ, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն - սեպտեմբերի 8, 2009, Բելգրադ, Սերբիա), սերբահայ գրաֆիկ, նկարիչ, գրքերի ձևավորող և դիզայներ[1], Վահան և Անիկ Վարդապետյանների զավակը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական Վարդապետյանների ընտանիքի Մլադենովաց ժամանելու մասին Նիկոլա Կուսովացը նրա որդու՝ Դավիթ Վարդապետյանի կայքում գրել է.
![]() |
Բոլոր քրիստոնյա ժողովուրդներից, որոնք կիսում են դաժան ճակատագիրը, քանի որ նրանց «տունն» այն ճանապարհին էր, որով շարժվում էր հսկայական և ագրեսիվ Օսմանյան կայսրությունը, իր նվաճումներում հայերին, անշուշտ, առանձնահատուկ տեղ է պատկանում։ Որովհետև միայն հայկական տառապանքները, թուրքերի կողմից նրանց դեմ իրականացված ջարդերը կարող են համեմատվել սերբական տառապանքների և զոհերի հետ։ Ուստի հեշտ է հասկանալ, թե ինչու են աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի անհատները, որոնք սերբ ժողովրդի պես ավելի շատ են ցրված աշխարհում, քան իրենց հայրենիքում, միշտ ողջունելի են եղել Սերբիայում և սերբերի շրջանում։ Այսպիսով, երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Մլադենովացում ջերմ ընդունելության են արժանացել Վարդապետյան ամուսինները՝ Վահանը և Անիկը։ Նրանք փոխադարձել են լավագույնս՝ մի նվերով, որն անջնջելի հետք է թողել սերբական մշակույթում, ավելի ճիշտ՝ սերբ ժողովրդի ժամանակակից արվեստի պատմության մեջ։ Այդ արահետի ստեղծողը նրանց որդի Միոդրագն է՝ ծնված Մլադենովացում 1933 թվականին[3]։ | ![]() |
Միոդրագ Վարդապետյանը 1958 թվականին ավարտել է Բելգրադի կիրառական արվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը, իսկ 1961 թվականին՝ ասպիրանտուրան։ 1958 թվականից բազմաթիվ թերթերում (Југословенска ревија, Потрошачки информатор, Звездина ревија, Нота, Вечерње новости) և հրատարակչություններում աշխատել է որպես գեղարվեստական և տեխնիկական խմբագիր։ Եղել է Բելգրադում դասագրքերի հրատարակչության, «Գեոկարտայի», Սերբիայի զբոսաշրջային ասոցիացիայի, «ԿինոՅուգոսլավիայի», Բելգրադի Գիտությունների և արվեստների ակադեմիայի, Բելգրադի ֆիլհարմոնիայի, Ստարո սելոյի և Սիրոգոյնայի թանգարանների, Բելգրադի մշակութային հուշարձանների պահպանության ինստիտուտի երկարամյա աշխատակից։ Նա երկար տարիներ եղել է «Հարավսլավական տեսության» գեղարվեստական խմբագիրը, «ԻՌՕ Մոտովուն» և «Ինտերպրինտ» հրատարակչությունների գեղարվեստական տնօրենը[4][5]։
Բելգրադի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցում դասավանդել է գրաֆիկական դիզայն և գեղագրություն։ Սերբիայի կիրառական նկարիչների և դիզայներների ասոցիացիայի (УЛУПУДС), Սերբիայի կերպարվեստի նկարիչների ասոցիացիայի (УЛУС) և Սերբ լրագրողների միության անդամ էր[1][5]։
Տասը տարի (1997-2007) եղել է Մլադենովացի գեղարվեստի գաղութի խորհրդի նախագահը[4][5]։
1993-2006 թվականներին Միոդրագ Վարդապետյանը եղել է հայ համայնքի նախագահը և Սերբա-հայկական միության փոխնախագահը[4][5]։
Միոդրագ Վարդապետյանը մահացել է Բելգրադում 2009 թվականին։ Նա թաղվել է վաստակաշատ քաղաքացիների ծառուղում՝ Բելգրադի Նոր գերեզմանատանը[4][5]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միոդրագ Վարդապետյանն ավելի քան քառասուն անգամ ինքնուրույն ցուցահանդեսներ է կազմակերպել Սերբիայում և արտերկրում, ավելի քան 200 անգամ մասնակցել խմբային ցուցահանդեսների[4][5]։
1994 թվականից մինչև 2005 թվականի վերջը կազմակերպել և մասնակցել է Վարդապետյանների ընտանիքի (կինը՝ Դուշանկան, որդին՝ Դավիթը և դուստրը՝ Անամարիան) տասնութ ցուցահանդեսների, որոնք անցկացվել են Սերբիայի թանգարաններում, պատկերասրահներում և մշակութային կենտրոններում, Չեռնոգորիայում և Բարսելոնայի Ֆարիներա դել Կլոտ մշակութային կենտրոնում (Իսպանիա)[2][4][5]։
Ավելի քան երեսուն անգամ Սերբիայում, ինչպես նաև արտերկրում (վերջինը՝ Բելգրադի քաղաքային գրադարանի պատկերասրահում՝ 2009 թվականին) անցկացված ЋИРИЛИЦЕ շրջիկ ցուցահանդեսի մասնակիցներից և կազմակերպիչներից մեկն է[5]։
Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միոդրագ Վարդապետյանը մեծագույն նվաճումների է հասել իր նկարչական հմտությունները կիրառելիս, որոնք իրագործվել են գրքերի և ամսագրերի լավագույն ձևավորման մեջ։ Արվեստի հայեցակարգում նա ներմուծել է վարդագրաֆիայի նոր հայեցակարգը։ Դա քարե ռելիեֆների ուղղակի տպագրությունն է թղթի կամ կտավի վրա՝ մետաղական կավիճների և յուղապաստելների օգտագործումով, ինչը հնարավորություն է տալիս հասնելու քարե հուշարձաններից ֆակտուրաների, մակագրությունների կամ պատկերների իսկականին մոտ տպագրության՝ ստեղծելով արվեստի անկախ գործ։ Օգտագործելով բարձր տպագրության (ֆրոտաժ, վարդագրաֆիա), գեղանկարչության և կոլաժի համակարգը՝ նա անտիկ ժամանակներից մինչև 20-րդ դարի սկզբի քարե հուշարձանների արձանագրություններն ու պատկերները վերափոխել է ժամանակակից արվեստի գործի կամ դրանց տվել է գրաֆիկական լուծում՝ այդպիսով դառնալով մշակութային ժառանգության պահապան[5]։
Առավել կարևոր գործերից են.
- ֆոտոմոնոգրաֆիայի ձևավորում՝ Пећка патријаршија, Русија, Хиландар, Цигани света, Кина, Тибет, որոնք տպագրվել են 14 լեզուներով 240.000 օրինակ տպաքանակով,
- «Ստուդենիցա», Չեռնոգորիա՝ էկոլոգիական պետություն, Սերբիայի խորհրդարաններ, սերբական միջնադարյան փող։
Առավել կարևոր անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gallery Grafički kolektiv, Բելգրադ, 1964
- Հոմենմեն պատկերասրահ, Բեյրութ, 1965
- Woodstock Gallery, Լոնդոն, 1968
- «Ինչպես էր գիրքը կոփվել», УЛУПУДС-ի պատկերասրահ, Բելգրադ, 1970
- «Հետահայաց», Կիրառական արվեստի թանգարան, Բելգրադ, 1983
- Հարավսլավիայի մշակութային կենտրոն Փարիզում, 1992
- Վարդապետյանների ընտանեկան ցուցահանդես, Ֆարիներա դել Կլոտ մշակութային կենտրոն, Բարսելոնա, Իսպանիա, 2005[4]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միոդրագ Վարդապետյանը գրաֆիկական դիզայնի և կերպարվեստի բնագավառում 85 մրցանակի, ինչպես նաև համաշխարհային մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Դրանցից ամենանշանակալիներն են.
- Europeo Rizoli Torglio d'argento, 1966, 1968
- Բելգրադի ոսկե գրիչ, 1975
- Մրցանակ Русија գրքի լավագույն ձևավորման համար՝ անգլերեն 5000 գրքերի մեջ, Լոնդոն, 1990
- Գրան պրի Լայպցիգում, 1993
- Սերբիայի գրավաճառների և հրատարակիչների ասոցիացիայի կյանքի նվաճումների մրցանակ, Բելգրադ, 1999
- УЛУПУДС-ի Lifetime Achievement Award, 2000
- Մլադենովացի քաղաքապետարանի զինանշանի դափնեկիր՝ 2003 թվականին արվեստի և գրաֆիկական դիզայնի ոլորտում ամենաարժեքավոր ձեռքբերումների համար[4]
Կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիկոս Դեյան Մեդակովիչը Միոդրագ Վարդապետյանի մասին[4].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Миодраг Вартабедијан, сликар, УЛУПУДС, Београд
- ↑ 2,0 2,1 «Биографија на сајту SUBROCK». Արխիվացված է օրիգինալից 13. 02. 2015-ին. Վերցված է 08. 11. 2012-ին.
- ↑ «Породица Вартабедијан». Արխիվացված է օրիգինալից 13. 02. 2015-ին. Վերցված է 13. 02. 2015-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Miodrag Vartabedijan - Varta». MLADENOVČANI (սերբերեն). 2020 թ․ ապրիլի 27. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Miodrag Vartabedijan Varta i njegovi tradicionalni simboli». SEEcult.org. 02.04.2024 | 11:21. Վերցված է 21.04.2024-ին.