Միշել Լուհան Գրիշեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Լուհան Գրիշեմ
անգլ.՝ Michelle Lujan Grisham
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նյու Մեքսիկոյի համալսարան (1981)[1], University of New Mexico School of Law? (1987)[1] և St. Michael's High School? (1977)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գործադիր տնօրեն
Դավանանք կաթոլիկություն[2]
Ծննդյան օր հոկտեմբերի 24, 1959(1959-10-24) (64 տարեկան)
Ծննդավայր Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Michelle Lynn Lujan
 
Կայք՝ governor.state.nm.us/our-leadership/governor/

Միշել Լին Լուհան Գրիշեմ (անգլ.՝ Michelle Lynn Lujan Grisham, հոկտեմբերի 24, 1959(1959-10-24), Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Նյու Մեքսիկոյի գործող նահանգապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Ալամոսում, 1977 թվականին Սանտա Ֆեում ավարտել է Սուրբ Միխայիլի միջնակարգ դպրոցը։ 1981 թվականին Նյու Մեքսիկոյի համալսարանում ստացել է գիտությունների բակալավրի աստիճան, 1987 թվականին՝ իրավագիտության դոկտորի աստիճան։ Եղել է Նյու Մեքսիկոյի փաստաբանների կոլեգիայի անդամ[3]։

1991 թվականին նահանգապետ Բրյուս Քինգը Լուհան Գրիշեմին նշանակել է Նյու Մեքսիկոյի տարեց քաղաքացիների հարցերով գործակալության տնօրեն` հետագայում արդեն որպես տարեցների և սոցիալական ծառայությունների վարչություն, պաշտոնը ղեկավարել է մինչև 2004 թվականը, երբ նոր նահանգապետ Ռիչարդսոնը նրան հանձնարարել է Նյու Մեքսիկոյի առողջապահության դեպարտամենտի ղեկավարումը։ 2007 թվականին նա հրաժարական է տվել՝ որոշելով իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում[4]։

2013 թվականից Ներկայացուցիչների պալատում անփոփոխ կերպով ներկայացրել է Նյու Մեքսիկոյի 1-ին ընտրատարածքը[5]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին հաղթել է նահանգապետական ընտրություններում հանրապետական թեկնածու Սթիվ Փիրսին՝ դառնալով ԱՄՆ-ի պատմության մեջ լատինամերիկյան ծագում ունեցող առաջին նահանգապետը, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Լուհան Գրիշեմը Նյու Մեքսիկոյի Գերագույն դատարանի առաջին լատինամերիկացի Յուջին Լուհանի թոռնուհին է, Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ և ԱՄՆ ներքին գործերի նախարար Ջորջ Բուշի վարչակազմում ավագ Մանուել Լուհանի զարմուհին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի գործող անդամ Բեն Ռեյ Լուհանի հեռավոր բարեկամուհին։ 2004 թվականին անևրիզմայի խզումից մահացել է նրա ամուսինը՝ Գրեգորի Ալան Գրիշեմը, որի հետ ամուսնացած է եղել 22 տարի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=L000580
  2. https://justfacts.votesmart.org/candidate/biography/102404/michelle-lujan-grisham
  3. «LUJAN GRISHAM, Michelle, (1959 - )». Biographical Directory of the United States Congress (անգլերեն). congress.gov. 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Deborah Baker (2007 թ․ մայիսի 14). «Health Secretary Grisham Resigns; Dr. Alfredo Vigil Appointed» (անգլերեն). Albuquerque Journal. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «U.S. Congressional District 01 (D) – Michelle Lujan Grisham (i)» (անգլերեն). Albuquerque Journal. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. Alexia Fernández Campbell (2018 թ․ նոյեմբերի 7). «New Mexico elects Michelle Lujan Grisham as first Democratic Latina governor in the US» (անգլերեն). Vox. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «New Mexico, 1st House District: Michelle Lujan Grisham (D)» (անգլերեն). The Atlantic. 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Լուհան Գրիշեմ» հոդվածին։