Միզգին Այ
Միզգին Այ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | վազորդ |
Երկիր՝ | Թուրքիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 22, 2000[1] (23 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բաթման |
Միզգին Այ (թուրքերեն՝ Mizgin Ay. հունիսի 22, 2000[1], Բաթման), ազգությամբ քուրդ թեթևատլետ, արագավազորդուհի, ով հանդես է գալիս 100 մ, 200 մ եւ 400 մ մրցատարածություններում՝ միջազգային մրցումներում ներկայացնելով Թուրքիան։
Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միզգին Այը ծնվել է 2000 թվականի հունիսի 22-ին Հարավարևելյան Թուրքիայում՝ Բաթման քաղաքում[2][3]։
Վազք մարզաձևով սկսել է զբաղվել դեռևս կրտսեր դպրոցական տարիքից։ Տասը տարեկան է եղել, երբ բացահայտվել է նրա առանձնահատուկ օժտվածությունը կարճ տարածություններում վազքի մեջ։ Երկու տարի անց նա մասնակցել է թեթևաթլետիկական մրցումների։ 2014 թվականին իր նվաճած ոսկե մեդալների թիվը հասցրել է վեցի՝ հաղթանակներ տանելով բոլոր մրցումներում, որոնց մասնակցել է։ 16 տարեկանում անդամագրվել է Fenerbahçe Athletics / Ֆեներբախչե աթլետիկս մարզական ակումբին[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այը 2017 թվականին Նայրոբիում ( Քենիա) անցկացված թեթևաթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 100 մ[5] և բրոնզե մեդալ՝ 200 մ մրցավազքում[6]։ 2017 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած իսլամական համերաշխության խաղերում մեկական բրոնզե մեդալ է նվաճել 100 մ վազքում և 4 x 400 մ փոխանցումավազքում[4]։
2018 թվականին Ստամբուլում (Թուրքիա ) կայացած Բալկանյան թեթևաթլետիկական մարզադահլիճային 23-րդ առաջնությունում 60 մ մրցատարածությունն անցնելով 7,38 վայրկյանում՝ գրավել է առաջին տեղը միաժամանակ սահմանել մինչև 20 տարեկանների նոր ազգային ռեկորդ[4]։
2019 թվականին Էրզրում քաղաքում անցկացված սպրինտի և փոխանցումավազքի միջազգային գավաթի խաղարկության մրցումներում 100 մ մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ[7]։
2020 թվականին Ստամբուլում (Թուրքիա ) կայացած Բալկանյան թեթևաթլետիկական մարզադահլիճային առաջնությունում արծաթե մեդալի է արժանացել՝ 60 մ մրցատարածությունում գրավելով երկրորդ տեղը[8][2]։
Անձնական լավագույն ցուցանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաձևը | Արդյունքը | Մրցավայրը | Ամսաթիվը |
---|---|---|---|
100 մ | 11.57 վրկ. (քամի՝ +1.3 մ/վ) | Քենիա, Նայրոբի | 13 հուլիսի 2017թ |
200 մ | 23.76 վրկ. (քամի՝ -0.7 մ/վ) | Քենիա, Նայրոբի | 16 հուլիսի 2017թ |
400 մ | 54.37 վրկ. | Թուրքիա, Անկարա | 24 օգոստոսի 2016թ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 «Mizgin Ay Batmanlıların göğsünü kabarttı». Haber 7 (թուրքերեն). 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Mizgin Ay» (թուրքերեն). Eurosport. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Mizgin Ay». Türk Sporu (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Wesley Botton (2017 թ․ հուլիսի 13). «Report: Girls' 100m – IAAF World U18 Championships Nairobi 2017». Iaaf.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Jon Mulkeen (2017 թ․ հուլիսի 16). «Report: Girls' 200m – IAAF World U18 Championships Nairobi 2017». Iaaf.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «100 metrede altın madalyanın sahibi: "Mizgin Ay"». Türk S>poru (թուրքերեն). 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Milli atlet Mizgin Ay'dan gümüş madalya». Fanatik (թուրքերեն). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզգին Այ» հոդվածին։ |
|