Միաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Միաս
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1773 թ.
Առաջին հիշատակում1773
Մակերես112 կմ²
ԲԾՄ340 մետր
Բնակչություն147 449 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ3513
Փոստային դասիչ456300
Պաշտոնական կայքg-miass.ru
Միաս (Ռուսաստան)##
Միաս (Ռուսաստան)

Միաս (ռուս.՝ Миасс), քաղաք Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում, Միասի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 151,275 մարդ (2019)։ Գտնվում է Միաս գետի ափին, Իլման լեռան ստորոտում, Չելյաբինսկի շրջկենտրոնից 96 կմ արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1773 թվականին որպես պղնձաձուլական գործարանին կից ավան և անվանվել Միաս գետի անունով։ Քաղաք է 1926-ից։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍԱՀՄ արդյունաբերական, մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է, երկաթուղային հանգույց։ Մեքենաշինության (ավտոմոբիլաշինություն՝ «Ուրալ» ռազմական ավտոմոբիլներ, տրակտորներ, հաստոցներ, ճանապարհային մեքենաներ և այլն) կենտրոն։ Միասի մոտ է Իլմենի արգելոցը։ Զարգացած է նաև շինանյութերի արտադրությունը (մետաղակոնստրուկցիաների, խոշորպանելային տնաշինության, գիպսե իրերի, աղյուսի գործարաններ), թեթև և սննդի արդյունաբերությունը (մանվածքագործվածքային, կոշիկի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, կաշվի գործարան, մսի կոմբինատ, ալրաղաց գործարան, կաթի կոմբինատ և այլն)։ Կան ՊՇԷԿ, ԶԷԿ-եր, փայտամշակման կոմբինատներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Оценка численности постоянного населения на 1 января 2023 года и в среднем за 2022 год и компоненты её изменения (с учётом итогов Всероссийской переписи населения 2020 г.)» (ռուսերեն). 2023-03-17. Վերցված է 2023-05-20-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միաս» հոդվածին։