Մթածմինդա (լեռ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթածմինդա (այլ կիրառումներ)
Մթածմինդա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Վրաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Թբիլիսի |
Լեռնաշղթա | Թրիալեթի լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 730 մետր |
Մթածմինդա (վրաց.՝ მთაწმინდა - Սուրբ լեռ), լեռ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Կազմում է Թրիալեթի լեռնաշղթայի մաս։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մթածմինդա լեռը գտնվում է Կուր (գետի վրացական անվանումը՝ Մտկվարի) գետի աջ ափին՝ Թբիլիսիի կենտրոնում։ Մթածմինդան նշանակալիորեն բարձր է շրջակա լեռներից ու համարվում է Վրաստանի մայրաքաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մթածմինդա լեռան լանջին կառուցվել է Սուրբ Դավիթի եկեղեցին (Մամադավիթի)։ Ըստ ավանդության՝ մի ճգնավոր այստեղ բնակություն է հաստատել VI դարում։ XIX դարում նրա աղոթատան տեղում կառուցվել է քարե եկեղեցի։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ ամեն տարի նշվում է մամադավիթոբա տոնը։
Եկեղեցու շուրջը տեղակայված է Մթածմինդա պանթեոնը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1929 թվականին։ Պանթեոնում թաղված են Վրաստանի հայտնի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու ազգային հերոսներ։
Լեռան գագաթին տեղակայված են 277,4 մ բարձրություն ունեցող հեռուստաաշտարակ[2], այգի, ուր կարելի է հասնել ճոպանողով, որը բացվել է 1905 թվականին[3]։ Ճոպանուղու վերջին կանգառում էլ գործում է ռեստորան։ Վերջինիս պատերից մեկը զարդարում է «Ձոն Փիրոսմանիին» որմնանկարը, որի հեղինակն է Նիկոլայ Իգնատովը։
Այգուց հրաշալի տեսարան է բացվում դեպի ներքևում տարածված քաղաքը։ Մթածմինդային նվիրված են բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ, մասնավորապես այն հիշատակվում է վրացական ամենահայտնի երգերից մեկում, որ կոչվում է «Թբիլիսո»։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Fernsehturm TIflis
- ↑ «The Tbilisi Funicular (անգլ․)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Восстановление парка на горе Мтацминда (ռուս.)
- Вид на город и гору Мтацминда с крепости Нарикала (XIX-начало ХХ века) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթածմինդա (լեռ)» հոդվածին։ |
|