Մետկովիչ (խորվ.՝ Metković), քաղաք Խորվաթիայի հարավարևելյան մասում։ Բնակչությունը կազմում է 16 788 մարդ (2011): Ճնշող մեծամասնությունը (96 %) խորվաթներ են։
Մետկովիչ քաղաքը գտնվում է Ներետվա գետի վրա։ 10 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Օպուզեն քաղաքը, 25 կմ նույն ուղղությամբ՝ Պլոչե քաղաքը։ 90 կմ հարավ-արևելք գտնվում է Դուբրովնիկ քաղաքը, 50 կմ դեպի հյուսիս՝ Մոստարը։ Ավտոմոբիլային Մետկովիչ-Պլոչե ճանապարհը անցնում է Մետկովիչ քաղաքով։ Քաղաքի միջով անցնում է նաև Բանյա Լուկա-Մոստար-Պլոչե երկաթուղին։
Հռոմեական կայսրության ժամանակ Մետկովիչից քիչ հյուսիս գտնվում էր Նարոնա մեծ քաղաքը, որի ավերակները կարելի է դիտել մինչև օրս։ Մետկովիչ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1420 թվականին։ Ընդհուպ մինչև 19-րդ դարը, Մետկովիչը փոքր բնակավայր էր։ Շնորհիվ Ներետվա գետի վրա կառուցած կամրջի և գետի նավահանգստի, Մետկովիչը դարձել է նավահանգստային կարևոր հանգույց։