Մենդոսա, (իսպ.՝ Mendoza) քաղաք Արգենտինայում։ Բնակչությունը՝ 112 900 մարդ։
Քաղաքը հիմնադրել է կապիտան Պեդրո դել Կաստիլյոն 1561 թ.-ի մարտի 2-ին և անվանակոչել ի պատիվ իր հրամանատարի՝ Չիլիյի կառավարիչ և Պերուի փոխարքա Գարսիա Ուրտադո դե Մենդոսայի։
Մենդոսան աշխարհում հայտնի գինեգործական կենտրոն է։ Արգենտինայի գինու 2/3-րդը արտադրվում է այս քաղաքի շրջակայքում։ Խաղողի այգիները գտնվում են Անդերի ստորոտին՝ 900-1100 մետր բարձրության վրա։