Jump to content

Մելիսա Քյոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսա Քյոք
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 27, 1997(1997-06-27) (26 տարեկան)

Մելիսա Քյոք (գերմաներեն՝ Melissa Köck․ հունիսի 27, 1997(1997-06-27)), ավստրիացի խուլ լեռնադահուկորդուհի[1]։ Մասնակցել է խուլերի 2015 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին՝ հանդես գալով կանանց ճեպավայրէջքի, հսկա սլալոմի, սլալոմի, գերհսկա սլալոմի՝ Super-G-ի և գերհամակցված մրցումներում[2][3]։ Մելիսան ավստրիացի լեռնադահուկորդուհի Քրիստինա Քյոքի կրտսեր քույրն է[4]։

Իր օլիմպիական նորամուտը կատարելով խուլերի 2015 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում՝ Մելիսան մեկական արծաթե մեդալ է նվաճել կանանց հսկա սլալոմի[5], սլալոմի[6], գերհսկա սլալոմի՝ Super-G-ի[7] և գերհամակցված մրցումներում[8]՝ այդ բոլոր մրցաձևերում զիջելով միայն օլիմպիական խաղերի չեմպիոնուհու տիտղոսը նվաճած չեխ լեռնադահուկորդուհի Թերեզա Կմոչովային[9]։ Մելիսա Քյոքը Ավստրիան ներկայացրել է նաև խուլերի 2019 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում, որտեղ նվաճել է երեք բրոնզե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Melissa Kock | Deaflympics». www.deaflympics.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  2. «Kock Melissa - XVIII Сурдлимпийские зимние игры». ugra2015.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  3. «Melissa Kock - Coeur Handisport». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  4. «Kmochova tops podium again to finish Winter Deaflympics with five gold medals». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  5. «Виды спорта Alpine skiing. Women. Giant slalom (2nd attempt) - XVIII Сурдлимпийские зимние игры». ugra2015.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  6. «Виды спорта Alpine skiing. Women. Slalom (2nd attempt) - XVIII Сурдлимпийские зимние игры». ugra2015.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  7. «Виды спорта Alpine skiing. Women. Super Combined - XVIII Сурдлимпийские зимние игры». ugra2015.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  8. «Виды спорта Alpine skiing. Women. Super giant - XVIII Сурдлимпийские зимние игры». ugra2015.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  9. «Czech skier continues dominance of Deaflympics by claiming fourth gold medal». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Melissa KOECK at the International Ski and Snowboard Federation
  • Melissa KOECK at Deaflympics