Jump to content

Մեդրեսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդրեսե
ԵնթակատեգորիաՎանական դպրոցներ, դպրոցի շենք Խմբագրել Wikidata
ՈգեշնչվածNezamiyeh Խմբագրել Wikidata
Կազմված էDarul Uloom Waqf, Deoband Խմբագրել Wikidata
Շերդոր մեդրեսե՝ Սամարղանդի երեք ամենահայտնի մեդրեսեներից մեկը, կառուցված 1619-1636 թվականներին Ռեգիստան հրապարակում

Մեդրեսե (արաբ․՝ مدرسة‎‎, բառացի «վայր, որտեղ ուսումնասիրում են»[1][2]), իսլամական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և իսլամական հոգևոր ճեմարանի դեր։ Ուսումը մեդրեսեում երկսեռ է և անվճար։ Մեդրեսեն ավարտած շրջանավարտներն իրավունք ունեն դիմելու համալսարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթին կից առաջին մեդրեսեն բացվել է Մարոկկոյում 859 թվականին (Ալ-Կարաուին)։ Մեդրեսեն տարածում գտավ 9-13-րդ դարերում այն երկրներում, որտեղ դավանում էին իսլամը, այդ թվում նաև մինչհեղափոխական Ռուսաստանում (Բուխարա, Սամարղանդ, Խիվա, Միջին Մերձվոլգա, Հարավային Ուրալ, Սիբիր)։ Մեդրեսեները հիմնականում բացվել են խոշոր մզկիթներին կից։

Ուսումնական առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արաբերեն
  • Ղուրան և Ղուրանի մեկնություն (թաֆսիր)
  • Հադիս
  • Քալամ
  • Շարիաթ
  • Իսլամի պատմության և այլ հարակից դիսցիպլիններ։ Միջին դարերում մեդրեսեն ոչ միայն մուսուլման աստվածաբանության օջախ էր հանդիսանում, այլև մեծ մշակութային։

Մեդրեսեի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդրեսեների ճարտարապետական տեսքը ձևավորվել է արևելքում՝ իսլամադավան աշխարհում, 10-12-րդ դարերում։

Ուլուգբեկ մեդրեսեն Բուխարայում

1-2-հարկանի շինությունները իրենց մեջ ներառում են բակ, ուղղանկյունաձև հատակագծով հանրակացարան, մզկիթ, լսարան։ Ընդհանուր առմամբ մեդրեսեները զանազանվում են իրենց տիպաբանությամբ՝ ըստ գտնվելու վայրի։ Միջին Ասիայում մզկիթը և լսարանը տեղաբաշխված էին գլխավոր շինության մեջ, որի երկու կողմերում բացվում է օթյակը։ Փոքր Ասիայում մեդրեսեի բակը սովորաբար ծածկված է գմբեթով։ Ասիայում ծածկը հիմանականում կամարակապ է, Հյուսիսային Աֆրիկայում փայտամած՝ կղմինդրապատ։ Մեդրեսեն զարդարված է քանդակներով, թրծակավե սալիկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «madrasah | Origin and meaning of madrasah by Online Etymology Dictionary». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «TenguGo». www.tengugo.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդրեսե» հոդվածին։