Մեգապոլիսների առարկայական օլիմպիադա
Մեգապոլիսների առարկայական օլիմպիադա, (ՄԱՕ) միջազգային թիմային ամենամյա մրցույթ է դպրոցականների համար մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգապոլիսների առարկայական օլիմպիադան անցկացվում է ամեն տարի Մոսկվայի քաղաքապետի նախաձեռնությամբ։ Նրանում մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ, ովքեր բնակվում են աշխարհի մեծ քաղաքներում /մեգապոլիսներում/։ Առաջին օլիմպիադան անց է կացվել 2016 թ.-ին, որի ժամանակ մասնակցել են 173 աշակերտներ 22 մեծ քաղաքներից։
Մրցույթն անց է կացվում մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից, որոնց կարող են մասնակցել յուրաքանչյուր թիմի 8-ական և յուրաքանչյուր առարկայից 2-ական աշակերտ։ Մասնակից քաղաքների կողմից թիմի ղեկավար կազմում կարող են ընդգրկվել երեք մասնագետ-ուսուցիչներ մաթեմատիկա և ինֆորմատիկա, ֆիզիկա ու քիմիա առարկաներից, որոնք կարող են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից մայրենի լեզվով թարգմանել առաջադրանքները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, մասնակցել աշխատանքների բողոքարկմանը։ Թիմի ղեկավարներից մեկը միաժամանակ հանդիսանում է կոնտակտային անձ և կազմակերպիչներին է տրամադրում տեղեկատվություն թիմի մասին գրանցման բոլոր փուլերում։ Մրցույթը բաղկացած է բլից-տուրից և երկու հիմնական փուլերից[1]։
Բլից-տուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլից-տուրի ժամանակ յուրաքանչյուր թիմին առաջարկվում է լուծել 80 առաջադրանք երկու ժամվա ընթացքում, և այստեղ կարևորը ոչ միայն առաջադրանքների ճիշտ կատարելն է, այլ նաև արագությունը։ Բլից-տուրը ինքնուրույն մրցույթ է և նրա արդյունքը չի հաշվարկվում հիմնական փուլերի արդյունքների հետ։ Բլից-տուրի առաջադրանքների բարդությունը համապատասխանում է դպրոցական ավարտական քննությունների մակարդակին և նրանում կարող են ընդգրկվել մասնակից քաղաքների թիմերի ղեկավարների կողմից առաջարկված երկուական առաջադրանքներ յուրաքանչյուր առարկայից, որոնք բավարարում են որոշակի պայմանների /պատասխանները պետք է լինեն ընտրովի, որոնցից ճիշտ է միայն մեկը, կամ ամբողջ թիվ/։
Հիմնական փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթի հիմնական փուլերը կախված են առարկայից։ Մասնավորապես, ֆիզիկա և քիմիա առարկաների փուլերը բաժանված են տեսական և փորձարարական մասերից, իսկ մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների երկու փուլերում էլ կատարում են նմանատիպ առաջադրանքներ։ ՄԱՕ-ի երկու փուլերի առաջադրանքները կազմում են մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ռուսական թիմերի միջազգային օլիմպիադաների ղեկավարների կողմից։ Առաջադրանքների բարդությունը մոտավորապես համապատասխանում է տվյալ առարկայի միջազգային օլիմպիադայի մակարդակին։ Մասնակիցների աշխատանքները ստուգվում են միջազգային ժյուրիի կողմից, որի անդամներն են մեծ գիտնականներ և հայտնի ուսուցիչներ։
Մշակութային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱՕ-ի մասնակիցներին ոչ միայն սպասվում է լարված մրցակցություն, այլ նաև հարուստ մշակութային ծրագրեր։ Նրանց համար նախատեսված է էքսկուրսիաներ, այցելություն թանգարաններ, զբոսնք ջերմանավով և ոտքով։ Մշակութային ծրագրերը բոլորի համար մեծ տպավորություններ և հնարավորություն է տալիս ձեռք բերել ընկերներ ամբողջ աշխարհում։
Անցած մրցույթների թվային տվյալներ և որոշ արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան քաղաքի թիմը առաջին անգամ ՄԱՕ-ին մասնակցել է 2016 թվականին։ Թիմային մրցույթների թվային տվյալները և որոշ արդյունքները բերված են աղյուսակում։
ՄԱՕ-ի հ/հ Տարի | Քաղաքների թիվը | Մասնակիցների թիվը | 1-ին կարգի մրցանակակիր թիմեր | Երևան քաղաքի թիմի արդյունքը |
---|---|---|---|---|
6 / 2021 | 35 | 257 | Մոսկվա, Բուխարեստ, Սանկտ-Պետերբուրգ, Կրակով, Հոնկոնգ, Հանոյ | 2-րդ կարգ |
5 / 2020 | 31 | 224 | Մոսկվա, Հանոյ, Բուխարեստ, Հոնկոնգ, Կրակով | 2-րդ կարգ |
4 / 2019 | 45 | 352 | Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Շանհայ | 3-րդ կարգ |
3 / 2018 | 33 | 257 | Մոսկվա, Շանհայ, Սանկտ-Պետերբուրգ, Հոնկոնգ | 2-րդ կարգ |
2 / 2017 | 36 | 276 | Մոսկվա, Հոնկոնգ, Շանհայ | Չեն մասնակցել |
1 / 2016 | 22 | 173 | Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Բելգրադ | 2-րդ կարգ |
Երևան քաղաքի թիմի մասնակիցների անհատական արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան քաղաքի թիմի կազմում ՄԱՕ-ին մինչ օրս մասնակցել են 40 աշակերտներ, ովքեր անհատական արդյունքներով արժանացել են 18 արծաթե և 13 բրոնզե մեդալների։ ՄԱՕ-ի անհատական արդյունքները բերված են աղյուսակում։
ՄԱՕ-ի հ/հ Տարի | Մասնակից | Կրթօջախ | Առարկա | Մեդալ | Ղեկավար |
---|---|---|---|---|---|
6 / 2021 | Ասատրյան Վահրամ | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Բրոնզե մեդալ | Մկրտումյան Նարեկ |
Համբարձումյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Բրոնզե մեդալ | ||
Խալաթյան Արայի | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | Արծաթե մեդալ | Մուրադյան Լևոն | |
Պարզյան Ռազմիկ | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | |||
Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Թոփչյան Հրանտ | ||
Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | |||
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | Քիմիա | Արծաթե մեդալ | Դավինյան Անդրանիկ | |
Աղեկյան Հայկ | Հերացի ա/դ | Քիմիա | Արծաթե մեդալ | ||
5 / 2020 | Կարագուլյան Մհեր | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Արծաթե մեդալ | Ասատրյան Գուրգեն |
Բաբասյան Էրիկ | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | |||
Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | Արծաթե մեդալ | Անդրեասյան Արմեն | |
Կոստանյան Էմիլ | Ֆիզմաթ դպրոց | Ինֆորմատիկա | Արծաթե մեդալ | ||
Գյոլեցյան Արտաշես | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Արծաթե մեդալ | Կուրղինյան Բիլոր | |
Կարախանյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | |||
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | Քիմիա | Բրոնզե մեդալ | Դավինյան Անդրանիկ | |
Աղեկյան Հայկ | Հերացի ա/դ | Քիմիա | |||
4 / 2019 | Դիլանյան Վաչագան | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Բրոնզե մեդալ | Մինասյան Դավիթ |
Արզումանյան Լորետա | Քվանտ վարժարան | Մաթեմատիկա | Արծաթե մեդալ | ||
Անդրեասյան Սամվել | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | Արծաթե մեդալ | ||
Աբելյան Ալեքսանդր | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | Արծաթե մեդալ | ||
Հունանյան Եվա | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Արծաթե մեդալ | Թոփչյան Հրանտ | |
Կիրակոսյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Բրոնզե մեդալ | ||
Հակոբյան Արեն | Ֆիզմաթ դպրոց | Քիմիա | Բրոնզե մեդալ | Հակոբյան Ռոբերտ | |
Բոյաջյան Զոհրաբ | Հերացի ա/դ | Քիմիա | |||
3 / 2018 | Փանոսյան Լյովա | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Արծաթե մեդալ | Մինասյան Դավիթ |
Չթչյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Բրոնզե մեդալ
| ||
Անդրեասյան Սամվել | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | Բրոնզե մեդալ
| ||
Բեգլարյան Նարեկ | Ֆիզմաթ դպրոց | Ինֆորմատիկա | Բրոնզե մեդալ
| ||
Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Արծաթե մեդալ | ||
Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Բրոնզե մեդալ
| ||
Աղեկյան Մովսես | Հերացի ա/դ | Քիմիա | Արծաթե մեդալ | Սիմոնյան Սոնյա | |
Մաթևոսյան Հովհաննես | Հերացի ա/դ | Քիմիա | Բրոնզե մեդալ
| ||
2 / 2017 | Երևանի թիմը չի մասնակցել ՄԱՕ-ին | ||||
1 / 2016 | Մկրտչյան Միքայել | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Արծաթե մեդալ | Մինասյան Դավիթ |
Ներսիսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | Մաթեմատիկա | Արծաթե մեդալ | ||
Միքաելյան Համլետ | Քվանտ վարժարան | Ինֆորմատիկա | Բրոնզե մեդալ
| ||
Գալստյան Խաժակ | Ֆիզմաթ դպրոց | Ինֆորմատիկա | Արծաթե մեդալ | ||
Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | Արծաթե մեդալ | Կուրղինյան Բիլոր | |
Եղիազարյան Միքայել | Ֆիզմաթ դպրոց | Ֆիզիկա | |||
Հարությունյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | Քիմիա | Բրոնզե մեդալ | ||
Հարությունյան Հրաչուհի | Ֆիզմաթ դպրոց | Քիմիա |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
ՄԱՕ, 2021 թվական
-
ՄԱՕ, 2021 թվական
-
ՄԱՕ, 2021 թվական
-
ՄԱՕ, 2021 թվական
-
ՄԱՕ, 2021 թվական
-
ՄԱՕ, 2021 թվական
-
ՄԱՕ, 2019 թվական
-
ՄԱՕ, 2019 թվական
-
ՄԱՕ, 2019 թվական
-
ՄԱՕ, 2019 թվական
-
ՄԱՕ, 2018 թվական
-
ՄԱՕ, 2018 թվական
-
ՄԱՕ, 2018 թվական
-
ՄԱՕ, 2016 թվական
-
ՄԱՕ, 2016 թվական
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՄԱՕ-ի պաշտոնական կայքը (ռուսերեն)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավարտվեց ՄԵԳԱՊՈԼԻՍՆԵՐԻ 3-րդ միջազգային օլիմպիադան
- Հուշանվերներ՝ Մեգապոլիսների միջազգային օլիմպիադայում 2-րդ կարգի արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին
- Մեգապոլիսների օլիմպիադա 2016
- Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում
- Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին
|