Jump to content

Մաքս Էրոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Էրոնս
Max Aarons
Էրոնսը Նորվիչի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Maximillian James Aarons
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 2000(2000-01-04)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սմ
Քաշ 69 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 2
Պատանեկան կարիերա
2009-2016 Անգլիա Լուտոն Թաուն
2016-2018 Անգլիա Նորվիչ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 60 (2)
Ազգային հավաքական
2018-2019 Անգլիա Անգլիա Մ19 7 (0)
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ21 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 6-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 6-ի, 2020

Մաքս Էրոնս (անգլ.՝ Max Aarons, հունվարի 4, 2000(2000-01-04)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվիչ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Էրոնսը սկսել է Լուտոն Թաունում[4][5]։ 2016 թվականին նա միացավ Նորվիչ Սիթիի երիտասարդական թիմին[6]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2018 թվականի հունիսի 13-ին[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 14-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Սթիվենիջի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[9]։ Առաջնությունում իր առաջին հանդիպումը Էրոնսը անցկացրեց սեպտեմբերի 2-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իպսվիչ Թաունի դեմ խաղում[10][11]։ Հոկտեմբերի 10-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2023 թվականը[12][13][14]։ Իր առաջին գոլը Չեմպիոնշիպում խփեց դեկտեմբերի 1-ին՝ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 15-ին Էրոնսը գոլ խփեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[16]։ 2018-19 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[17], իսկ Նորվիչ Սիթին հաղթեց Չեմպիոնշիպը[18][19][20]։ Էրոնսը ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[21][22][23], և ԱՖԼ[24][25] ու ՊՖԱ-ի կողմից ընդգրկվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[26][27]։

2019-20 մրցաշրջանում Էրոնսը ստացավ 2 համարի մարզաշապիկը՝ նախկին 37-ի փոխարեն[28][29]։ 2019 թվականի հուլիսի 17-ին նա 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Նորվիչի հետ[30][31][32][33]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց 2019 թվականի օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[34][35]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոնսը ներկայացրել է Անգլիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[36]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 6-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նորվիչ Սիթի 2018–19 Չեմպիոնշիպ 41 2 0 0 2 1 43 3
2019–20 Պրեմիեր Լիգա 19 0 1 0 1 0 21 0
Ընդհանուր 60 2 1 0 0 0 3 1 64 3
Կարիերայի ընդհանուր 60 2 1 0 0 0 3 1 64 3

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվիչ Սիթի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «England - M. Aarons - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  4. «Who is Max Aarons? Why Man Utd are impressed by Norwich defender». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  5. «Max Aarons: Meet the Norwich City flyer destined for the top». Football Whispers (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  6. Wilson, Andy (2019 թ․ հունիսի 19). «Who is Man Utd target Max Aarons? Meet the Norwich star Ole Gunnar Solskjaer wants to sign». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  7. «Max Aarons signs first professional contract». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  8. «Norwich City - Stevenage FC, Aug 14, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  9. «Cardiff City - Norwich City, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  10. «Ipswich Town - Norwich City, Sep 2, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  11. Freezer, David. «Ipswich Town 1 Norwich City 1: Leitner strike ensures unbeaten derby run continues for Canaries». Pink Un - Norwich City Football Club News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  12. «Max Aarons rewarded with new deal at Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  13. «Jamal Lewis, Max Aarons and Louis Thompson: Norwich City trio sign new contracts». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  14. «Three players sign new deals with Norwich City». The Beach (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  15. «Norwich City - Rotherham United, Dec 1, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  16. «Bristol City - Norwich City, Dec 15, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  17. «Maximillian Aarons | Football Stats | Norwich City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  18. 18,0 18,1 Milne, Alex (2019 թ․ մայիսի 5). «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second». mirror. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  19. «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  20. «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  21. «Winners: EFL Awards 2019». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  22. 22,0 22,1 «Max Aarons named EFL Young Player of the Season». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  23. 161385360554578 (2019 թ․ ապրիլի 8). «Teemu Pukki named Championship player of the year as Aarons also wins at EFL awards». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  24. «Championship Team of the Season: Three Norwich players selected, Wilder beats Bielsa to manager's award | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  25. 25,0 25,1 «EFL awards: Che Adams, Teemu Pukki & Billy Sharp on Championship shortlist». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  26. 26,0 26,1 «PFA Championship Team Of The Year». www.thepfa.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  27. «Championship: Norwich and Leeds dominate PFA selection of team of 2018-19». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  28. «Club releases squad numbers for the 2019-20 season». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  29. «2019/20 Premier League squad numbers». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  30. «Max Aarons signs new five-year contract with Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  31. «Max Aarons signs new five-year deal at Norwich». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  32. «Tottenham, Man Utd and Crystal Palace miss out as Aarons commits to Norwich». Metro (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  33. «Max Aarons commits to Norwich with five-year contract». www.irishexaminer.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  34. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  35. «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  36. «Max Aarons: 6 Things to Know About the Tottenham Transfer Target». 90min.com (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  37. «Max Aarons». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Էրոնս» հոդվածին։