Մարտին Կլեբա (անգլ.՝ Martin Klebba, հունիսի 23, 1969(1969-06-23), Troy, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որը հանդես է գալիս կինոյում և հեռուստատեսությունում։ Խաղում է առանձնահատուկ դերեր, քանի որ նրա հասակը 124 սմ է։
Մարտին Կլեբան ծնվել է 1969 թվականի հունիսի 23-ինԱՄՆ-ի Միչիգան նահանգի Թրոյ քաղաքում։ Հենց այստեղ էլ 1987 թվին ավարտել է Athens High School բարձրագույն դպրոցը[1]։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 2001 թվականին փոքրիկ դերով «Էնդի Դիկիի շոուն» կատակերգությունում։ Հենց այդ ժամանակ էլ հանդիսատեսը նրան տեսավ լայնէկրան տարբերակով՝ «Կապիկների մոլորակը» ֆիլմում, որտեղ նա խաղում է էպիզոդիկ դեր։ Դերասանը միշտ խաղում է առանձնահատուկ, ուրույն դերեր, քանի որ տառապում է գաճաճությամբ։ Նրա հասակը կազմում է ընդամենը 124 սմ[2] կայքում։ 2013 թվի դրությամբ նա նկարահանվել է ավելի քան յոթ տասնյակ ֆիլմերում և սերիալներում։
2011 թվականի հունիսի 18-ին Կլեբան ամուսնացել է Միշել Դիլգարդի հետ։ Ունեն որդի՝ Ալեքը և դուստր՝ Մաքենզի Ռեյ։