Մարտինե Հովհաննիսյան
Մարտինե Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1953[1] |
Ծննդավայր | Բանյո[1] |
Մահացել է | հուլիսի 21, 2019[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Իսի լե Մուլինո[1] |
Գերեզման | Բանյոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց (1990) և Paris Diderot University? (1981) |
Մասնագիտություն | մարդաբան, բանաստեղծուհի և գրող |
Աշխատավայր | Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Paris Diderot University? |
Ամուսին | Pierre-Noël Denieuil? |
Զբաղեցրած պաշտոններ | Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն |
Անդամություն | URMIS? և Société des études arméniennes? |
Martine Hovanessian Վիքիպահեստում |
Մարտինե Հովհաննիսյան (ֆր.՝ Martine Hovanessian, մայիսի 2, 1953[1], Բանյո[1] - հուլիսի 21, 2019[1], Իսի լե Մուլինո[1]), ծագումով հայ մարդաբան, հայկական սփյուռքի մասնագետ։ Նա մարդաբանության ոլորտում «Ազգային գիտահետազոտական կենտրոնի հետազոտությունների» տնօրենն է։
Երիտասարդություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինե Հովհաննիսյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 2-ին Բանյոյում[2][3]։
Սկզբում նա գրականությամբ է զբաղվում:Նրա ուսումնասիրությունները լեզվի վերաբերյալ ձևավորում են նրա մտորումները հայկական և հրեական հիշողության մասին, վերապրածների և սերունդների վկայությունների միջոցով,որոնք նա ժողովում է և որոնք պատճառ են հանդիսանում անասելի գաղափարի շուրջ նրա մտորմանը։
1979 թվականին Փարիզ VII համալսարանում ստանում է ժամանակակից գրականության և ազգաբանության կրկնակի դիպլոմ:1980 թվականին Փարիզի VII համալսարանում ժամանակակից գրականության մագիստրոսի կոչում է ստանում«Միշել Լեյրիսի» և «Ավրորա » վեպի համար։
1981 թվականին Փարիզի VII համալսարանի « սրբություն » տերմինի խորացված ուսումնական դիպլոմ ծրագրի շրջանակներում Ժորժ Բատայի և Սուրբ հասկացության մասին նրա աշխատանքը՝Յուլյա Քրիստևայի ղեկավարությամբ, արժանանում է բարձր գնահատականի։
1990 թվականին նա պաշտպանում է իր թեզը սովիալական գիտությունների բարձրագույն դպրոցում ՝«Հայերը և համայնքի կարևորությունը» վերնագրով հետազոտություն Փարիզյան տարածաշրջանում Ժերար Ալթաբեի ղեկավարությամբ[4]։
Կյանքի անցած ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր թեզից հետո Մարտինե Հովհաննիսյանը ընդունվում է «Ազգային գիտահետազոտական կենտրոն»[5], այնուհետև 1998 թվականին «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ»[3][6]։,:
Նա « Հայկական ուսումնասիրությունների ընկերության » անդամ է 1992 թվականի նրա հիմնադրման օրվանից[3][6],:
2009 թվականին նրան իրավունքներ շնորհվեց հետազոտությունները տպագրության պատրաստել[3][7], Մարիզ Տրիպերի ղեկավարությամբ[5]« անցնելով աքսորված վայրերը, միավորելով հատվածները»[8]:Ժյուրիի անդամներն են մարդաբան Ժան-Լուպ Ամսելը, հոգեվերլուծաբան Ֆեթհի Բենսլաման, սոցիոլոգ Շանտալ Բորդես-Բենայունը, փիլիսոփա Մարի-Քլեր Կալոզ-Տշոպը, լեզվաբան Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը, մարդաբան Քեթրին Քվիմինալը և սոցիոլոգ Մերիս Թրիփիերը։
Այս թեզում նա առաջարկում է համեմատական ուսումնասիրություն հայկական հետցեղասպանական և հրեական հետհոլոքոստային հուշագրությունների միջև, երկուսն էլ աքսորի և կորստի տանջանքների միջով են անցած։ Նրա աշխատանքը ընդլայնում է պատմողական մարդաբանության նորարարական ձևը հետազոտության ոլորտում, որտեղ մարդաբանությունը հայտնվում է հոգեվերլուծության, փիլիսոփայության և գրականության խաչմերուկում։
Նույն տարում նա ստացել է Ազգային գիտահետազոտական կենտրոնի հետազոտական տնօրենի կոչում[3][6]։
Նա մահացել է 2019 թվականի հուլիսի 21-ին Իսի-լե-Մուլինոյում[2][3][7]։ Թաղված է փարիզյան Բանյո գերեզմանատանը[3][7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինե Հովհաննիսյանը երեք երեխաների[3]՝ Ժուլիեն Վահանի, Ժերեմի Վահեի և Մարիի մայրն է,որոնք ծնվել են Պիեռ-Նոել Դենիելի հետ նրա միության արդյունքում։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համայնքային կապը. Հայերի երեք սերունդ,Արմանդ Քոլին,«Հինը և նորը» ժողովածու,1992, էջ 321[9]
- Հայերն ու նրանց տարածքները,այլ կերպ Ֆրանսիացիները ՝ուրիշ տեղից,մարդիկ ՝այստեղից ժողովածու 1995 թ. էջ 173[10]
- Մեր տառապած կյանքի պատմությունները. Անհասկանալի հայկական պատմություն «Արմատտան հրատարակություն» 2013, էջ 310[10]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 «HOVANESSIAN Martine Manouchak». deces.matchid.io (ֆրանսերեն).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 {{{վերնագիր}}}. — P. 19. — P. 19.
- ↑ «Les Arméniens et la prégnance du lieu communautaire : enquête en région Parisienne par Martine Hovanessian». theses.fr (ֆրանսերեն).
- ↑ 5,0 5,1 Maryse Tripier (23-07-2019). «Disparition de Martine Hovanessian». urmis.fr (ֆրանսերեն).
- ↑ 6,0 6,1 6,2 «Hommage à Martine Hovanessian». etudes-armeniennes.org (ֆրանսերեն). 26-07-2019.
- ↑ 7,0 7,1 7,2 Krikor Amirzayan (24-07-2019). «Disparition de Martine Hovanessian, anthropologue et Directrice de Recherche au CNRS». armenews.com (ֆրանսերեն).
- ↑ Martine Hovanessian. «Abstract». Archives ouvertes en Science de l'Homme et de la Société (ֆրանսերեն). Վերցված է 2009-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
- ↑ 10,0 10,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 19. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)