Մարվդաշտ (պարս.՝ مرودشت), քաղաք Իրանի հարավում, Ֆարս օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 148 858 մարդ (2016)[1][2]։
Քաղաքը գտնվում է Ֆարս օսթանի հյուսիսային մասում` վարչական կենտրոն Շիրազից մոտ 37 կմ հյուսիս-արևելք։ Մարվդաշտից ոչ հեռու գտնվում են Աքեմենյան Պարսկաստանի հին մայրաքաղաք Պերսեպոլիսի ավերակները։
Մարվդաշտ քաղաքը ձևավորվել է 20-րդ դարում, 1935 թվականին կառուցված շաքարի գործարանի շուրջ։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 148 858 մարդ, որոնք կազմում էին 43 528 տնտեսություն։ Մարվդաշտը Ֆարս օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է Շիրազից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.