Jump to content

Մարկ Այզիկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Այզիկովիչ
գերմ.՝ Mark Aizikovitch
Ծնվել էհուլիսի 21, 1946(1946-07-21)
ԾննդավայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 17, 2013(2013-03-17) (66 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Գերմանիա
Մասնագիտությունդերասան, կոմպոզիտոր և երգիչ
ԱնդամությունFestival?[1]

Մարկ Լվովիչ Այզիկովիչ (հուլիսի 21, 1946(1946-07-21), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2013(2013-03-17), Բեռլին, Գերմանիա), խորհրդային և ուկրաինացի երաժիշտ, երգիչ, դերասան, կոմպոզիտոր, «Фестиваль» խմբի գեղարվեստական ղեկավար (1983 թվականից) և մենակատար, 1991 թվականից` Բեռլինի «Հրեական երգի թատրոնի» ղեկավար[2]։ 2005 թվականին Նյու Յորքում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը[3]։ 2010 թվականին պարգևատրվել է Գերմանիայի կառավարության կողմից ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքի համար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մսավաճառի ընտանիքում։ Դպրոցական տարիներին սովորել է Պատանեկան ստեղծագործական թատրոնում, որը լավագույններից մեկն էր Խորհրդային Միությունում։ Դեռ այն ժամանակ նա լավ է երգել, իսկ բեմում մարմնավորել է բացառապես արքայազների[3]։

1970 թվականին ավարտել է Խարկովի գեղարվեստի ինստիտուտը` դերասանական վարպետություն և վոկալ մասնագիտություններով, աշխատել է Դնեպրոպետրովսկի թատրոնում[2]։ 1973 թվականին մեկնել է աշխատելու Սախալինում՝ որպես դերասան-ռեժիսոր, երգել «Прибой» ռեստորանում[4]։

1976 թվականին դարձել է Պոլտավայի «Краяне» ֆոլկլոր ռոք-անսամբլի վոկալիստը։ 1977 թվականին նոյեմբերին նրա հիման վրա կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկու հետ համատեղ ստեղծել է «Фестиваль» անսամբլը[2][3][5][6]։ Այնուհետև «Фестиваль» համույթը ձայնագրել է նվագախմբային երաժշտություն 36 լեգենդար ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, ինչպիսիք են` «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները», «Ախ, վոդևիլ, վոդևիլ...», «Թռչող նավը», «Վաճառված ծիծաղ», «Յոթ երջանիկ նոտա», «Վստահություն, որը պայթեց», «Գանձերի կղզի», «Լուսավոր անձնավորություն» և այլն։ Համերգային շրջագայությունների ժամանակ անսամբլի հետ ելույթ են ունեցել Միխայիլ Բոյարսկին, Նիկոլայ Կարաչենցովը, Պավել Սմեյանը, Ժաննա Ռոժդեստվենսկայան, Լյուդմիլա Լարինան, Իրինա Պոնարովսկայան[3][5]։

1990 թվականին՝ խմբի ցրվելուց հետո, Այզիկովիչը մեկնել է Գերմանիա[2]։ Իր արտասահմանյան կարիերայի սկիզբ դարձել իդիշով գերմանացի կատարող Կարստեն Տրոյկեի հետ․ նա իր ծրագիր է հրավիրել Մարկին, որը եղել է այդ լեզվի կրող, բայց նախկինում պրոֆեսիոնալ մակարդակում երբեք չէր բախվել հրեա բանահյուսության հետ։ Մի քանի տարի անց Այզիկովիչն արդեն հանդես է եկել իր մենահամերգներով, դարձել է 20-ից ավելի ֆիլմերի և երաժշտական ներկայացումների երաժշտության հեղինակ։ Գերմանիայում Այզիկովիչը նկարահանվել է 6 գեղարվեստական ֆիլմերում, կատարել շուրջ տասը դեր թատրոնի բեմում, ձայնագրել 11 ձայնասկավառակ հրեական երգերով և պատրաստել 7 համերգային ծրագիր[7]։ 1991 թվականին նա ստեղծել և ղեկավարել է Բեռլինի «Հրեական երգի թատրոնը», որի հետ շրջագայել է գրեթե ամբողջ Եվրոպայում[2][3]։ Տասը տարվա ընթացքում թատրոնում տեղի է ունեցել 12 պրեմիերա՝ Շոլոմ-Ալեյխեմի «Տեվյեն կաթնավաճառ», «Հոբը» Ի․ Ռոտի վեպի հիման վրա, Ի․ Մանգերի «Մեգիլան», Մ․ Սաֆիրի «Խումեշլիդերը», ինչպես նաև ժամանակակից ստեղծագործություններ։

Մահացել է 2013 թվականի մարտի 17-ին Բեռլինում, ուռուցքային հիվանդությունից[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թվական՝ «Ուր պիտի կորչի», վոկալ-գործիքային անսամբլի մասնակից, որը ձայնակցում է Միխայիլ Բոյարսկու հերոսին «Остановись!» և «Городские цветы» երգերի կատարումներում
  • 1981 թվական՝ «Յոթ երջանիկ նոտաներ»՝ էպիզոդ
  • 1981 թվական՝ «Վաճառված ծիծաղելը»՝ տղամարդ Բարոն Տեչի շքախմբում
  • 1999 թվական՝ «Անբարենպաստ իրադարձություն» (Գերմանիա)
  • 2003 թվական՝ «Բաբի Յառ»՝ Կանտոր

Աուդիոձայնագրություններ Մարկ Այզիկովիչի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվական՝ «Թրչող նավը»՝ Պոլկան
  • 1983 թվական՝ «Երեք հրացանակիրներ» (վինիլ)՝ Պորտոս[9][10][11]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական՝ «Der Fremde», (CD)
  • 1996 թվական՝ «Jedeach Bridelach», (CD)
  • 1999 թվական՝ «Ռուսական և ուկրաինական երգեր», (CD)
  • 2001 թվական՝ «In jiddischn wort» (CD)
  • 2007 թվական՝ «Nisht Geshtojgn, Nisht Geflojgn», (CD)
  • 2009 թվական՝ «A Spil af Yiddish», (CD)[12]

Մ. Այզիկովիչի կատարմամբ հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Баллада об опасной дороге» (երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկու, տեքստը՝ Յուրի Ռյաշենցևի)
  • «Листья жгут» (երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկու, տեքստը՝ Նաում Օլևի)
  • «Венецианский музыкант» (երաժշտությունը և տեքստը՝ Կոնստանտին Նիկոլսկու)
  • «Монолог нужного человека» (երաժշտությունը՝ Լորա Կվինտի, տեքստը՝ Վլադիմիր Ալենիկովի)
  • «Не судьба!» (երաժշտությունը՝ Դմիտրի Դանինի, տեքստը՝ Նաում Օլևի)

Ծանութագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sssrviapesni.info/festival.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 История Полтавы
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Песни к фильму «Д’Артаньян и три мушкетера» записали музыканты, не знавшие нот
  4. 4,0 4,1 Легенда советской эстрады, один из основателей группы «Фестиваль» — Марк Айзикович(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Ностальгия по СССР — Ансамбль «Фестиваль»
  6. История ВИА «Фестиваль»
  7. Марк Айзикович в шоу «Еврейское танго»
  8. «В Берлине скончался создатель музыки к фильмам «Д'Артаньян и три мушкетера», «Карнавал»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  9. Дискография Марка Айзиковича
  10. Мюзикл "Три мушкетёра Արխիվացված 2014-01-07 Wayback Machine
  11. Мюзикл "Летучий корабль Արխիվացված 2014-01-07 Wayback Machine
  12. «Aizikovitch Mark «In jiddischn wort»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.