Մարդկանց անվամբ կոչված քիմիական տարրերի ցանկ
Այս ցանկում ներառված են քիմիական տարրեր, որոնք կոչվել են մարդկանց անվամբ։ Հայտնի 118 քիմիական տարրերից 19-ը կապված են 20 անձանց անվան հետ։ Տարրերից 15-ը կոչվել են 16 գիտնականների պատվին (կյուրիումը կոչվել է Մարի Կյուրիի և Պիեռ Կյուրիի պատվին)։ Չորս այլ տարրերի անվանումը կապված է ոչ գիտնականների հետ[1]։ Այս տարրերից գադոլինիումը և սամարիումը հանդիպում են բնության մեջ, մնացածը սինթետիկ տարրեր են։
Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս 19 տարրերը կապված են մարդկանց անունների հետ։ Գլեն Սիբորգը և Յուրի Հովհաննիսյանը ողջ էին, երբ համապատասխան տարրը կոչվել է իրենց պատվին։ Ալբերտ Այնշտայնի և Էնրիկո Ֆերմիի պատվին տարրերի առաջարկը արվել է, երբ նրանք ողջ էին, սակայն մահացել են նախքան անվան պաշտոնական հաստատումը[2]։
Տարրերից չորսը կոչվել են ոչ գիտնականների անվամբ անուղղակի ձևով, ոչ թե իրենց պատվին. սամարիումը կոչվել է սամարսկիտ միներալի անվամբ, ամերիցիում, բերկլիում և լիվերմորիում տարրեը կոչվել են տեղանունների անվամբ, որոնք իրենց հերթին կոչվել են անձանց պատվին։
Տարր | Անձինք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
Z | Անուն | Նշան | Հայնաբերում | Անուն | Մասնագիտություն | Ծնունդ-մահ | Ազգություն |
62 | Սամարիում | Sm | 1879 | Վասիլի Սամարսկի-Բիխովեց | Հանքարդյունաբերության
ինժեներ |
1803–1870 | Ռուս |
64 | Գադոլինիում | Gd | 1886 | Յոհան Գադոլին | Գիտնական | 1760–1852 | Ֆին |
95 | Ամերիցիում | Am | 1944 | Ամերիգո Վեսպուչի | Հետազոտող | 1454–1512 | Իտալացի |
96 | Կյուրիում | Cm | 1944 | Մարի Կյուրի | Գիտնական | 1867–1934 | Լեհ–ֆրանսիացի |
Պիեռ Կյուրի | Գիտնական | 1859–1906 | Ֆրանսիացի | ||||
97 | Բերկլիում | Bk | 1949 | Ջորջ Բերկլի | Փիլիսոփա | 1685–1753 | Իռլանդացի |
99 | Էյնշտեյնիում | Es | 1952 | Ալբերտ Այնշտայն | Գիտնական | 1879–1955 | Գերմանացի–շվեյցարացի |
100 | Ֆերմիում | Fm | 1953 | Էնրիկո Ֆերմի | Գիտնական | 1901–1954 | Իտալացի–ամերիկացի |
101 | Մենդելեևիում | Md | 1955 | Դմիտրի Մենդելեև | Գիտնական | 1834–1907 | Ռուս |
102 | Նոբելիում | No | 1966 | Ալֆրեդ Նոբել | Գիտնական | 1833–1896 | Շվեդ |
103 | Լոուրենսիում | Lr | 1961 | Էռնեստ Լոուրենս | Գիտնական | 1901–1958 | Ամերիկացի |
104 | Ռեզերֆորդիում | Rf | 1969 | Էռնեստ Ռեզերֆորդ | Գիտնական | 1871–1937 | Նորզելանդացի |
106 | Սիբորգիում | Sg | 1974 | Գլեն Սիբորգ | Գիտնական | 1912–1999 | Ամերիկացի |
107 | Բորիում | Bh | 1981 | Նիլս Բոր | Գիտնական | 1885–1962 | Դանիացի |
109 | Մայտներիում | Mt | 1982 | Լիզա Մեյտներ | Գիտնական | 1878–1968 | Ավստրիացի–շվեդ |
111 | Ռենտգենիում | Rg | 1994 | Վիլհելմ Ռենտգեն | Գիտնական | 1845–1923 | գերմանացի |
112 | Կոպեռնիցիում | Cn | 1996 | Նիկոլայ Կոպեռնիկոս | Գիտնական | 1473–1543 | Լեհ–գերմանացի |
114 | Ֆլերովիում | Fl | 1999 | Գեորգի Ֆլերով | Գիտնական | 1913–1990 | Ռուս |
116 | Լիվերմորիում | Lv | 2000 | Ռոբերտ Լիվերմոր | Հեղատեր | 1799–1858 | Անգլիացի–մեքսիկացի |
118 | Օգանեսոն | Og | 2002 | Յուրի Հովհաննիսյան | Գիտնական | 1933– | Ռուս-հայ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kevin A. Boudreaux. «Derivations of the Names and Symbols of the Elements». Angelo State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Hoffman, D.C; Ghiorso, A.; Seaborg, G.T. (2000). The Transuranium People: The Inside Story. Imperial College Press. էջեր 187–189, 385. ISBN 978-1-86094-087-3.