Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։
Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։
Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ok հիմա ուղղեմ--Արթուր 10:29, 19 Մայիսի 2015 (UTC) .
Աղբյուրները ես հեռացրի, որովհետև աղբյուրներից ոչ մեկը վստահելի չէր։ Սոցիալական կայքերը վստահելի աղբյուրներ չեն համարվում։ Շանթ հեռուստաընկերության կայքին հղումը պետք է լինի կոնկրետ այն էջին, որտեղից վերցրել եք այդ տվյալները։ Վիքիպեդիայի մեկ հոդվածը մյուսի համար աղբյուր լինել չի կարող, քանզի վիքիպեդիան ոչ թե երկրորդական (ինչը մեզ պետք է), այլ երրորդական աղբյուր է։ --Ջեօ (~) 13:53, 19 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հեղինակային իրավունքով պաշտպանված պատկերը վերցնելով, կտրելով, վերև-ներքև դնելով չի ստացվում, որ ձեր աշխատանքն է դառնում։ Ահա բնօրինակ պատկերը։ Այնուամենայնիվ, եթե պնդրում եք, որ Ձեր աշխատանքն է, խնդրում եմ պատկերը տեղափոխել Վիքիպահեստ, որովհետև հեղինակային իրավունքից ազատ պատկերները հենց այնտեղ ենք ներբեռնում։ --Ջեօ (~) 11:27, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արդեն երկրորդ անգամ հեռացնում եք անաղբյուրի կաղապարը, չնայած, որ մեկ անգամ արդեն զգուշացրել եմ Ձեզ։ Սա ընդունեք որպես զգուշացում, հաջորդ անգամ կրկնվելու դեպքում կարգելափակվեք։ Շնորհակալություն։ --Ջեօ (~) 11:34, 25 Մայիսի 2015 (UTC)[reply]
Նման ձևով ուշադրություն գրավելը հանգեցնում է արգելափակման։ Գրառումդ տեսել եմ Հարցեր բաժնում։ Ցավոք, չգիտեմ՝ ինչից է։ Միգուցե տեխնիկական է ու շուտով ուղղվի։--Լիլիթ (քննարկում) 09:42, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Մի բան հարցնեմ. Ես իմ բոլոր էջերի ամսաթվերին հղեցի հայերեն վիքիի ամսաթվերով էջերին. օր. եթե հոդվածում գրված էր ապրիլի 15 ապա ես իրան հղում արեցի դեպի Ապրիլի 15 էջ. Ճիշտ եմ արել ???--Wizard Arm (քննարկում) 10:04, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Պատկերն արդեն ջնջվել է։ Հեղինակային իրավունքով պաշտպանված պատկերները փոփոխել չի կարելի։ Դուք ֆոտոշոփով փոփոխություններ եք կատարել, այդ իսկ պատճառով լուսանկարը ջնջվել է։ Ներբեռնել բնօրինակ լուսանկարը, լրացրեք համապատասխան կաղապարը, որպեսզի մնա։ --ՋեÖ (~) 10:15, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Wizard Arm, կաղապարը նորմալ էր լրացված, բայց որպես ոչ ազատ պատկեր առավելագույն չափը 600 pixel է սահմանված, ես ուղղեցի բեռնելով նորը, մյուս անգամների համար արդեն իմացաք թե ոնց անեք, հարցերի դեպքում գրեք։ --ERJANIKքննարկում:12:35, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Wizard Arm, խնդրում եմ դադարեցնել ողջույնի կաղապարը մասնակցային էջերում շարելը։ Դրանք պետք է քննարկման էջերում ավելացվեն։ --ՋեÖ (~) 11:10, 26 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ձեզ չի թույլատրվում խմբագրել այս էջը հետևյալ պատճառով.
Ձեր մասնակցի անունը կամ IP-հասցեն արգելափակված է։
Արգելափակումը կատարվել է Lilitik22 ադմինիստրատորի կողմից։ Տրված պատճառն է. «Անիմաստ/անկապ տեքստի ներմուծում էջերում»
Արգելափակման սկիզբ՝ 14:30, 26 Մայիսի 2015
Արգելափակման մարում՝ 14:30, 29 Մայիսի 2015
Արգելափակվել է՝ Wizard Arm
Դուք կարող եք կապվել Lilitik22 մասնակցի կամ մեկ այլ ադմինիստրատորի հետ՝ ձեր արգելափակումը քննարկելու նպատակով։ Դա նաև հնարավոր է անել ձեր քննարկման էջում։ Դուք չեք կարող օգտվել` «էլ-նամակ ուղարկել այս մասնակցին» հնարավորությունից, քանի դեռ ինքներդ գործող էլ-փոստի հասցե չէք նշել ձեր մասնակցի նախընտրություններում և չեք արգելափակվել այս հնարավորւությունը օգտագործելուց։
Ձեր ընթացիկ IP-հասցեն է` 91.103.27.66, արգելափակման իդենտիֆիկատորը՝ #1490։ Խնդրում ենք նշել այս տվյալները ձեր հարցումների ժամանակ։
Շատ շնորհակալ եմ ERJANIK ջան: Ուղղակի չգիտեմ ինչպես դարձնեմ ավելի փոքր: Պատկերը ես ինքս եմ սարքել:
սարքելուց կարծեմ Photoshop ծրագրով էր սարքում, ընտրիր նոր ֆայլ px-ների չափը փոքր, կամ Microsoft-ի ծրագրերում կա, կամ ինտերնետից գտիր, համենայնդեպս ոչ ազատ արտոնագրի պատկերը փոքր պետք է լինի, բայց այս կամ օրինակ Պատկեր:Պողպատե կինը.jpg նման պատկերների համար որպես ֆիլմի պոստեր, հնարավորինս պետք է օգտագործվի օրիգինալը, և այս պատկերի չափսն էլ մեծ է, նաև որպես աղբյուրը google.com եք նշել սխալ է, ես կբեռնեմ նորը օրիգինալ պոստերով, հարցերի դեպքում գրեք։ --ERJANIK (քննարկում) 12:26, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]
Չի կարող լինել հայերեն, որովհետև օրիգինալ պատկերի վրա փոփոխություններ կատարելով արդեն իսկ խախտում ենք հեղինակային իրավունքը, և որպես ոչ ազատ պատկեր ներբեռնելու իմաստն ու նպատակը կորում է։ Եվ որպես հեղինակ ո՞ւմ ենք նշելու, կինոընկերությա՞նը, թե՞ մասնակցին։ --Ջեօツ06:55, 18 Հունիսի 2015 (UTC)[reply]
Իրավական տեսակետից մենք չենք կարող երկուսն էլ նշել, քանի որ այդ պատկերի հեղինակային իրավունքը պատկանում է միմիայն կինոընկերությանը։ Եթե ներբեռնել, ուրեմն միայն բնագիր լեզվով։ Նույնիսկ անգլերեն վիքիպեդիայում ֆիլմի մասին հոդվածի տեղեկաքարտում օգտագործվել է բնագիր լեզվով պաստառը։ --Ջեօツ07:11, 18 Հունիսի 2015 (UTC)[reply]
տեղադրել էիր անգլերեն վիքիի հղումը, այնտեղից ես վերցրեցի բնօրինակ հղումը, հնարավորինս փորձիր աղբյուրները գտնել, եթե չկան, նոր միայն ուրիշ վիքին, քանի որ դա այնքան էլ ճիշտ չի, նաև պատկերի չափսերն էին մեծ, ես ուղղեցի բեռնելով նորը, ուշադիր եղիր, որ մյուս անգամները ճիշտ լինի, {{Տեղեկաքարտ Դերասան}} սա էլ դերասանի տեղեկաքարտը։ --ERJANIK (քննարկում) 10:20, 23 Հունիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ: --Wizard Arm 10:22, 23 Հունիսի 2015 (UTC)
ողջույն Հարգելի՛ Wizard Arm, խնդրում եմ մեկ անգամ կարդաս ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը, մասնավորապես կենդանի անձանց լուսանկարները չի կարելի օգտագործել ոչ ազատ արտոնագրով, այդ կանոնակարգում էլի բաներ կան գրված, կարդա որ պատկեր բեռնելուց իմանաս ոնց անես։ --ERJANIK (քննարկում) 10:06, 24 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Wizard Arm, սա արդեն որերոդր Ձեր բեռնած ոչ ազատ պատկերն է խնդրո առարկա դառնում ու ջնջվում, մանավանդ կենդանի անձանց մասով որ մանարամանս քննարկեցինք, համարեք սա զգուշացում, այլևս չբեռնեք կենդանի անձանց լուսանկարներ եթե դրան ազատ չեն հեղինակային իրավունքով, եթե դեռ հարցեր կան գրեքմ հուսով եմ որ կարդացել եք ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը։ --ERJANIK (քննարկում) 18:39, 26 Հունիսի 2015 (UTC)[reply]
Մեկ անգամ արդեն զգուշացվել եք, որ բնօրինակ պատկերի հետ որևէ փոփոխություն անել չի կարելի, քանի որ այն պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Սա վերջին զգուշացումն է։ Խնդրում եմ մանրամասն կարդալ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը։ --Jeo∞10:03, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Wizard Arm, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։
Հարգելի՛ Wizard Arm, Ձեր բեռնած Դոնյա հեռուստասերիալ.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝
Հարգելի՛ Wizard Arm, Ձեր բեռնած Սիլվանանառանցմորթու.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝
Հարգելի՛ Wizard Arm, Ձեր բեռնած ԱռանցՄեծԿրծքերԱյոԿաԴրախտ.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝