Մասնակցի քննարկում:Հաբանդ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Հաբանդ :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 09:57, 11 հունվարի 2024 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հաբանդ, Վիքիպեդիայում ցանկացած քիչ թե շատ ծավալուն ներդրում պետք է հիմնավորվի ծանոթագրությունների տեսքով հեղինակավոր երկրորդական աղբյուրներով։ Դուք արդեն երկրորդ անգամ ամբողջությամբ փոխում եք Խաչիկ Ասրյան հոդվածը՝ հեռացնելով եղած աղբյուրները և չավելացնելով նորերը։ Դրանով Դուք այդ հոդվածը դարձնում եք անաղբյուր, իսկ անաղբյուր հոդվածները Վիքիպեդիայում ենթակա են ջմջման։ Զգուշացնում եմ, որ եթե Դուք շարունակեք խմբագրել նույն ոճով, ստիպված կլինենք Ձեր մասնակցային անունն արգելափակել։ Կատարեք միայն կառուցողական և Վիքիպեդիայի կանոնակարգերին համապատասխանող խմբագրումներ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 11:43, 17 Մայիսի 2024 (UTC)[reply]

Արգելափակում՝ 1 օր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հաբանդ, զգուշացումն անտեսելու և հերթական անգամ Խաչիկ Ասրյան հոդվածից աղբյուրները հեռացնելու և անաղբյուր տեքստ ավելացնելու համար Դուք արգելափակվում եք 1 օրով։ Խախտումը կրկնելու դեպքում Դուք կարգելափակվեք ավելի երկար ժամանակով։ Արգելափակման 1 օրն օգտագործեք Վիքիպեդիայի կանոնակարգերն ուսումնասիրելու համար։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 13:25, 17 Մայիսի 2024 (UTC)[reply]

Արգելափակում՝ 3 օր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հաբանդ, զգուշացումն անտեսելու և հերթական անգամ Խաչիկ Ասրյան հոդվածից աղբյուրները հեռացնելու և անաղբյուր տեքստ ավելացնելու համար Դուք արգելափակվում եք 3 օրով։ Խախտումը կրկնելու դեպքում Դուք կարգելափակվեք ավելի երկար ժամանակով։ Արգելափակման 3 օրն օգտագործեք Վիքիպեդիայի կանոնակարգերն ուսումնասիրելու համար։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 12:35, 19 Մայիսի 2024 (UTC)[reply]

Ողջու՛յն Ձեզ։ Շնորհակալություն Ձեզ՝ ինձ զգուշացնելու համար։ Իրականում, ես երբեք չեմ անտեսում Ձեր զգուշացումները, ինչպես նաև, Խաչիկ Ասրյան հոդվածից չեմ հեռացնում աղբյուրները և անաղբյուր տեքստ չեմ ավելացնում։ Ընդհակառակը, ես կարգավորում եմ իմ իսկական ամբողջ կենսագրությունը։ Ձեր Վիքիպեդիայում Խաչիկ Ասրյան հոդվածում քիչ թե շատ ծավալուն ներդրումը հիմնավորում եմ Ֆեյսբուքի Խաչիկ Ասրյան / Хачик Асрян / Khachik Asryan իմ պաշտոնական էջում տեղադրված Խաչիկ Ասրյանի պաշտոնական կենսագրությամբ ( https://www.facebook.com/share/p/88kMTa8Hgdxd1HXG/?mibextid=qi2Omg )։ Խնդրում եմ Ձեզ՝ ապաարգելափակել ինձ։ Խորին հարգանքով՝ Խաչիկ Ասրյան։ Հաբանդ (քննարկում) 14:14, 19 Մայիսի 2024 (UTC)[reply]