Մասնակից:Writ3rhtml/Ավազարկղ1
Ընտանիք | Unix-like |
---|---|
Արտոնագիր | GNU General Public License v3 Apache արտոնագիր 2.0 Proprietary |
Կայք | en.miui.com |
MIUI (Հապավումը բացվում է ինչպես՝ Mi User Interface և արտասանվում ինչպես՝ "Մի Յու Այ")[1] ՕՀ նախատեսված սմարթֆոնների և պլանշետներ համար, այն ստեղծվել է Xiaomi-ի կողմից, որի համար որպես հիմք օգտագործվել է Google-ի Android օպերացիոն համակարգը։ MIUI-ում ընդգրկված են Android և iOS համակարգերի հաջողված ֆունկցիաներ որոնք տեղ չեն գտել ստանդարտ Android համակարգում, դրանցից են նոր տեսախցիկը, նվագարկիչը, թեմաների ապահովումը․[2]
Xiaomi-ն թողարկել է տարբեր սմարթֆոններ, որոնցից բոլորը վաճառքի են հանվում նախապես տեղադրված MIUI համակարգով[3], բացի իր իսկ սարքերից Xiaomi-ն տրամադրում է MIUI ՕՀ-ը այլ արտադրողների սարքերի մեջ տեղադրելու հնարավորություն, ինչպիսիք են՝ Samsung, Sony, HTC, LG, One Plus և Nexus.
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
MIUI-ը հիմնված է Android-ի և CyanogenMod-ի ելքային կոդերի վրա. Սկզբնական շրջանում կոդավորվել է չինարեն լեզվով, Xiaomi-ն ավելացրել է մի քանի հավելված ՕՀ-ը բարելավելու համար, ավելացվել էն MiTalk-ը, որը իրենից ներկայացնում է Blackberry Messenger-ի և iMessage-ի նման հավելված (4-5-րդ տարբերակներից տեղադրվում է առանձին), նշումները, պահուստը, երգերի նվագարկիչը, նկարների սրահը և այլ ծրագրեր․ MIUI-ի թարմացումները տարածվում են ամեն ուրբաթ (բացառությամբ տոների) ОТА (Օդային) տարբերակով։ Այնուհետև այն օգտատերերի կողմից թարգմանվում է այլ լեզուներով և տարածվում ոչ պաշտոնական միջոցներով։
MIUI-ը և Google Play ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Google-ը ունեցել է տարաձայնություններ Չինաստանի կառավարության հետ, այդ իսկ պատճառով, չինաստանի համար նախատեսված Xiaomi ապրանքանիշներում բացակայում են Google Play ծառայությունները, սակայն Xiaomi-ի ապրանքանիշները տարածում են գտել նաև չինաստանից դուրս, այդ իսկ պատճառով միջազգային շուկայի համար նախատեսված սարքավորումները մատակարարվում են արդեն իսկ տեղադրված Google Play ծառայութուններով և հավելվածներով, ինչպիսիք են՝ Gmail, Google Maps, իսկ MIUI-ի գլոբալ տարբերակը սերտիֆիկացված է Google-ի կողմից։
Տարբերակների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերակ | Android-ի տարբերակ | Վերջին բետա թողարկում | Վերջին ստաբիլ թողարկում | Զգալի փոփոխություն |
---|---|---|---|---|
MIUI V1 | Մինչև Android Froyo | 0.8.16 | 16 Օգոստոս 2010 | Սկզբնական թողարկում |
MIUI V2 | Մինչև Android Froyo | Վերադիզայն | ||
MIUI V3 | 2.3.x | 2.4.20 | 20 Ապրիլ 2012 | Վերադիզայն |
MIUI V4 | 4.0.x – 4.1.x | 3.2.22 | 22 Փետրվար 2013 | Հակավիրուսի ավելացում |
MIUI V5 | 4.1.x – 4.4.4 | 4.12.5 | 1 Մարտ 2013 | Բոլոր Google ծախայությունները վերացվել են Չինական տարբերակից |
MIUI V6 | 4.4.2 – 5.0.2 | 5.8.6 | 29 Օգոստոս 2014 | Վերադիզայն |
MIUI V7 | 4.4.4 – 6.x | 6.5.26 | 13 Օգոստոս 2015 | |
MIUI V8 | 4.4.4 – 7.0 | 7.1.19 | 16 Հունիս 2016 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ MIUI–ի մասին Տեսանյութը ՅուԹյուբում
- ↑ MIUI–ի պաշտոնական Անգլերեն կայքը, en.miui.com, Վերցված է 2014-02-01-ին
- ↑ Xiaomi ֆիրմայի հեռախոս MIUI OՀ–ով:, Engadget, 2011-08-16, Վերցված է 2012-01-17-ին