Մասնակից:Hayk200/Ավազարկղ 31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hayk200/Ավազարկղ 31
Ընդհանուր տեղեկություններ
Քիմիական բանաձևAsH3
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճականգույն գազ
Մոլային զանգված77.95 գ/մոլ
Խտություն4.93 գ/սմ³
Դասակարգում
CAS համար7784-42-1
PubChem23969
EINECS համար232-066-3
Թունավորություն
R-արժեքներR20/22
S-արժեքներR20/22
H-արժեքներH301, H332
P-արժեքներP261, P301+P310, P321, P304+P340, P405, P501
NFPA 704NFPA 704
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Արսենաջրածին, արսին, AsH3, արսենի և ջրածնի միացությունը։ Անգույն, անհոտ, օդից ծանր (2,7 անգամ) գազ է, հալման ջերմաստիճանը՝ –113,5°C, եռմանը՝ –62,4°C։ Ուղեկցող խառնուրդների պատճառով սովորաբար ունի սխտորի հոտ։ Վատ է լուծվում ջրում։ Տաքացնելիս քայքայվում է (500°Շ–ում լրիվ), անջատվող արսենը նստում է որպես հայելի։ Արսենաջրածինը լավ վերականգնիչ է, այրվում է օդում կապույտ բոցով։ Արսենաջրածինի մոլեկուլում ջրածնի ատոմները օրգանական ռադիկալներով տեղակալելիս ստացվում են արսեն օրգանական միացություններ։ Արսենաջրածինը կարելի է ստանալ արսենի միացությունների լուծույթը աղաթթվում ցինկով վերականգնելիս։ Արսենը ջրածնի հետ առաջացնում է նաև այլ միացություններ, որոնցից As2H4-ը անկայուն գազ է, իսկ (As2H)x-ը և AsH-ը ամորֆ փոշիներ են։ Արսենի մյուս միացությունների նման արսենաջրածինը ևս չափազանց թունավոր է։ Օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով, ապա անցնում արյան մեջ՝ առաջացնելով հեմոլիզ։ Վնասում է նյադային համակարգը և արտաթորող օրգանները։ Արսենաջրածինով թունավորումը հնարավոր է, երբ արսեն պարունակող մետաղները (Zn, Fe) մշակում են թթուներով։

Կենսաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսինը համարվում է ամենաուժեղ թույներից մեկը ոչ օրգանական թույների մեջ: Մկնդեղի հետ միասին առավել թունավոր է դառնում: Այն նույնիսկ ավելի թունավոր է որոշ օրգանական թույներից: Իր ուժգնությամբ հավասար է ծարիրաջրածնին: Արյան քայքայում է առաջացնում: Օրգանիզմի վրա երկարատև և հաճախ ազդեցության ժամանակ կարող է չարորակ գոյացություններ առաջացնել:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]